Թուրքիա - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Թուրքիա - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Թուրքական մամուլը և Վիլյամ Սարոյանը.անճշտություն՝ նրա ազգանվան հետ https://hayacq.com/44141--.html https://hayacq.com/44141--.html Թուրքական «Bianet» թերթի թղթակից, ֆոտոլրագրող և վերլուծաբան Սերդար Քորուջուն իր սյունակում անդրադարձել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Հոդվածի հեղինակն աշխարհահռչակ գրողի կենսագրության մասին հատվածում թույլ է տալիս մի անճշտություն, որը, սակայն, որոշակի տարածվածություն ունի թուրքական շրջանակներում: Ըստ այդ տարածված սխալի՝ Վիլյամ Սարոյանի իրական անունը Արամ է, իսկ ազգանունը՝ Քարաօղլանյան: Շփոթության պատճառը հավանաբար այն է, որ 1905թ. հայկական կոտորածից մազապուրծ Սարոյանների ընտանիքի հետ միասին Բիթլիսից ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգ են գաղթել նաև իր քեռիների՝ Քարաօղլանյանների ընտանիքները:

Քորուջուն իր հոդվածում ուշադրություն է հրավիրում Թուրքիայում «Սարոյան» ազգանվան հետ կապված մեկ այլ շփոթմունքի վրա ևս:
«Երբ ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը,- գրում է Քորուջուն,- ԱՄՆ-ի հայկական կոմիտեներն իրենց պահանջներն էին տարածում աշխարհով մեկ: «New York Times» թերթում անգամ այդ թեմայով հրապարակված բաց նամակում պահանջվում էր ԽՍՀՄ-ին վերադարձնել Կարսը և Արդահանը: Իսկ այդ նամակի տակ արված ստորագրությունն ասում են, որ «Սարոյան» ազգանվամբ էր»:
Քորուջուն հիշեցնում է, որ այդ ժամանակ թուրքական «Cumhuriyet» թերթը 1945թ. հուլիսի 22-ի համարում գրել է, որ ճանաչված հայ գրողներից Սարոյանը նույնպես ստորագրել է հիշյալ նամակի տակ: Սակայն ճշմարտությունը հետո պիտի պարզվեր: Այդ ստորագրողը Վիլյամ Սարոյանը չէր եղել: Պարզվելուց հետո իսկույն տարածվել է համապատասխան հերքումը:

Հոդվածի հեղինակը վկայակոչում է թուրք լրագրող Դողան Նադիի՝ 1945թ. հուլիսի 31-ին հրապարակված «Ամերիկայում հայկական հարցի էությունը» հոդվածը, որտեղ նշվում է, որ նամակ ստորագրողը մեկ այլ Սարոյան էր, ով Կալիֆորնիայում առևտրով էր զբաղվում:
«Նադին ասում էր, որ մարդ առաջին հերթին ենթադրում են, որ Սարոյանը Ամերիկայում սիրված հայ գրողը պիտի լինի, մինդեռ «ենթադրողը» հենց այն թերթն էր, որն այդ թեման սխալմամբ Թուրքիայի օրակարգ էր բերել»:
Այնուհետև նշվում է, որ Վիլյամ Սարոյանը այդպիսի տեքստ առանց այդ էլ չէր կարող ստորագրել, քանի որ այդ ժամանակաշրջանում նա ավտովթարից վիրավորվել և հոսպիտալացվել էր:
Նշենք, որ հարուստ գրական ժառանգություն թողած Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունները թարգմանվել են նաև թուրքերեն և տպագրվել «Արաս» հրատարակչատան կողմից: 
]]>
larisa2018 Mon, 02 Sep 2019 15:40:05 +0400
Ստամբուլում ոստիկաննները հայտնաբերել են Կիլիկիան հայկական թագավորության շրջանի մետաղադրամներ https://hayacq.com/43686--.html https://hayacq.com/43686--.html Ստամբուլի ոստիկանությունը հայտնաբերել է  պատմական բացառիկ արժեք ունեցող 912 մետաղադրամ։
Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը հատուկ գործողության ժամանակ բացահայտել է  հին մետաղադրամների անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբի։ Նշվում է, որ հանցախումբի մոտից հայտնաբերված 912 հատ մետաղադրամների մեջ են Կիլիկիան հայկական թագավորության եւ բյուզանդական ժամանակաշրջանի մետաղադրամներ։


Ոստիկանները նաեւ հայտնաբերել են կեղծ հին մետաղադրամներ հատելու համար նախատեսված կաղապարներ։ Պարզվել է, որ նման ձեւով պատրաստված մետաղադրամները որպես օրիգինալ մետաղադրամներ վաճառում են տուրիստիներին։
]]>
larisa2018 Sat, 10 Aug 2019 14:55:25 +0400
Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել,նախնականով 78 մարդ տուժել է https://hayacq.com/43660--58-78-.html https://hayacq.com/43660--58-78-.html Ինչպես փոխանցում է NTV-ն, Թուրքիայում 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, ինչի արդյունքում նախնական տվյալներով տուժել է 78 մարդ։
Հաղորդվում է, որ էպիկետրոնը գտնվում է Դենիցլի քաղաքում, որը Ստամբուլից 600 կմ է հեռու։
Ցնցումներ գրանցվել են նաև երկրի այլ նահանգներում, այդ թվում՝ Անթալիայում, Մուղլայուում, Իսպարտայում, Բուրդուրում։
]]>
larisa2018 Fri, 09 Aug 2019 14:32:19 +0400
Մեր համբերության բաժակը լցվել է.Թուրքիան կանի այն, ինչ պիտի անի,եթե... https://hayacq.com/43326--.html https://hayacq.com/43326--.html Սիրիայի հյուսիս-արևմուտքում անվտանգության գոտի ստեղծելու մասին ԱՄՆ-ի նոր առաջարկը, թուրքական իշխանություններին չի գոհացնում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ 
Երեք օր առաջ Թուրքիայում էր գտնվում Սիրիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆֆրին և թուրքական կողմի հետ այդ հարցով բանակցություններ վարում։ 
Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է 32կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծել:
«ԱՄՆ-ի առաջարկները մեզ չեն բավարարում։ Անվտանգության գոտու խորությունը և  այն հարցը, թե անվտանգության գոտին ում վերահսկողության տակ պիտի անցնի, բավականին նուրբ խնդիրներ են։ Մենք չկարողացանք հասնել հաաձայնության»,-ասել է Չավուշօղլուն։
Ըստ մամուլի՝ թուրք-ամերիկյան բանակցությունների ժամանակ կողմերը համաձայնության չեն հասելանվտանգության գոտու խորության, ինչպես նաև այդ գոտին ում վերահսկողությանը հանձնելու հարցերում։ Անհամաձայնություններ են եղել նաև Սիրիայի Մանբիչ քաղաքից Սիրիայի քրդական ուժերի՝ «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական  թևը համարվող «Ժողովրդական ինքնապաշտանության ջոկատի» (YPG) զինյալների դուրս բերման հարցում։ 
Չավուշօղլուն  հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ նախկինում ձեռք էր բերվել համաձայնություն Սիրիայի Մանբիչ քաղաքի  ճանապարհային քարտեզի հարցում, ըստ որի՝ Սիրիայի քուրդ զինյալները պետք է դուրս գային այնտեղից և Եփրատ գետի արևելյան հատվածից: Նույն կերպ քուրդ զինյալները պիտի դուրս գային Եփրատի արևելյան հատվածից։ Իսկ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին պետք է ներառեր Մանբիչն ու Սիրիայի արևելքը։ 
«Մեր համբերության բաժակը լցվել է։ Օր առաջ պետք է համաձայնության գալ անվտանգության հարցի շուրջ, հակառակ դեպքում Թուրքիան կանի այն, ինչ պիտի անի»,- եզրափակել է թուրք նախարարը։
]]>
larisa2018 Thu, 25 Jul 2019 11:45:53 +0400
Ստամբուլում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում.այն կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար երկրաշարժը https://hayacq.com/43164--75-.html https://hayacq.com/43164--75-.html Ստամբուլի Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի և երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի համաձայն` Ստամբուլում 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է սպասվում: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ երկրաշարժը սպասվում է Ստամբուլի հարավում և կլինի Թուրքիայի պատմության մեջ ամենակործանարար երկրաշարժը:
Հիշեցնենք, որ Թուրքիան գտնվում է սեյսմաակտիվ գոտում, և երկրաշարժեր այս երկրում բավականին հաճախ են տեղի ունենում: Թուրքիայում երկրակեղևի առավել հզոր տատանումները գրանցվել են 1999 թվականին Մարմարա ծովի շրջանում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է գրեթե 18 հազար մարդ։
]]>
larisa2018 Wed, 17 Jul 2019 13:47:25 +0400
Հայաստանը Թուրքիայի համար ամենաշատ վտանգ ներկայացնող երկրների թվում է. հարցում https://hayacq.com/42906--.html https://hayacq.com/42906--.html Թուրքական Քադիր Հաս համալսարանը հարցում է անցկացրել Թուրքիայում` պարզելու երկրի քաղաքացիների համար բարեկամ և սպառնալիք հանդիսացող երկրները:
Ըստ հարցման` Թուրքիայի բնակչության 65.3 տոկոսն ամենահարազատ երկիր է համարում Ադրբեջանը. հաղորդում է minval.az կայքը:
ԱՄՆ-ը ճանաչվել է Թուրքիայի համար ամենից շատ վտանգ ներկայացնող երկիր: Այդպես  է կարծում հարցվածների 81.3 տոկոսը: Այնուհետև հաջորդում են Իսրայելը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Հայաստանը:
Բացի այդ` հարցվածների 45 տոկոսը համարում է, որ Թուրքիան իսլամական պետություն է, իսկ 17.6 տոկոսը, որ այն աշխարհիկ է:
]]>
larisa2018 Fri, 05 Jul 2019 15:16:17 +0400
Հայերի դեմ սաստկացող ատելության հարցը՝ Թուրքիայի մեջլիսում. տների վրա շարունակվում է տարբերակող նշումներ անելը https://hayacq.com/42420--.html https://hayacq.com/42420--.html Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Հյուդա Քայան Ստամբուլում հայերի դեմ կազմակերպվող հարձակումների հարցը բարձրաձայնել է երկրի խորհրդարանում (մեջլիսում)։
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին ուղղված հարցման մեջ պատգամավորը մասնավորապես ընդգծել է․ «Սա դեռ սկիզբն է» բնույթի բանավոր հայտարարություններն ու գրավոր սպառնալիքները խորացրել են թաղամասի բնակիչների մտահոգությունները։ Այդ հարձակումից հետո էլ Սամաթիայում շարունակում են մեր հայ քաղաքացիների տների վրա նշաններ դնել: Ըստ էության թաղամասի բնակիչների կյանքը վտանգված է»։

Հյուդա Քայան Սոյլուից պահանջել է պատասխանել հետևյալ հարցերին․

1․ Հարձակվողների ինքնությունը պարզելու ուղղությամբ որևէ հետաքննություն տարվու՞մ է և ի՞նչ փուլում է այն։

2․ Նմանատիպ հարձակումները կանխելու համար ձեր նախարարության կողմից կանխարգելիչ աշխատանքներ կատարվու՞մ են։

3․ Ձեր նախարարությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկել կամ պատրաստվու՞մ է ձեռնարկել Սամաթիայի մեր քաղաքացու անվտանգությունն ապահովելու համար։

4․ Հայերի տների վրա նշաններ դնելու և իրականացված հարձակումների հետ կապված որևէ հետաքննություն ձեր նախարարությունը իրականացնու՞մ է։ Եթե այո, ապա ի՞նչ փուլում է այդ հետաքննությունը։

5․ Մինչ օրս հայ քաղաքացիների տների վրա նշաններ դրած անձանցից քանի՞սն են հայտնաբերվել։ Այդ մարդկանցից քանի՞սն են պատժվել։

6․ Սամաթիայում մեր հայ քաղաքացիների դեմ իրականացված ռասիստական հարձակման դեմ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել։

7․ Կառավարության ներկայացուցիչների կողմից փոքրամասնությունների վերաբերյալ օգտագործվող նվաստացուցիչ հռետորաբանությունը որևէ դեր խաղացե՞լ է նմանատիպ հարձակումների հաճախակիացման հարցում։

8․ Տարբեր էթնիկ ծագում և հավատք ունեցող մեր քաղաքացիների խաղաղ ու անվտանգ գոյությունն ապահովելու համար պետական պաշտոնյաների անջատողական, ատելություն քարոզող հռետորաբանությունն ու քաղաքականությունը վերափոխելու ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում։

Հիշեցնենք, որ մայիսի վերջին Ստամբուլի Սամաթյա թաղամասում բնակվող հայաստանցի Արփինե Թումանյանը դանակահարվել էր իր տուն ներխուժած անհայտ անձանց կողմից: Իսկ հարձակումից առաջ ազգայնամոլները նրանց տան պատին հատւկ նշան էին դրել։ Միջադեպից հետո նույն թաղամասում հայերի դեմ ևս մեկ հարձակում է իրականացվել, իսկ հայերի տների վրա շարունակվում է տարբերակող նշումներ անելը։ 


]]>
larisa2018 Tue, 11 Jun 2019 12:07:01 +0400
Թուրքական մամուլի թոփ լուրը. ուղիղ եթերում առանց ծնողների ներկայության մուսուլման են դարձրել 13–ամյա Արթուրին https://hayacq.com/41814--13-.html https://hayacq.com/41814--13-.html Թուրքիայում շարունակվում են բռնի կրոնափոխության դեպքերը։ Տեղեկացրել էինք՝ այս անգամ կրոնափոխ են արել անչափահաս հայ երեխայի հենց ուղիղ եթերով։
Թուրք հոգեւորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ժամանակ խախտել է Լոզանի պայմանագիրը եւ ցեղասպանություն սահմանման կետերից մեկը կիրառել։

Նիհաթ Հաթիփօղլուն ուղիղ եթերում առանց ծնողների ներկայության մուսուլման է դարձրել 13–ամյա Արթուրին։

Թուրքական մամուլը այս խայտառակ իրադարձությունը որպես թոփ լուր է ներկայացրել։
Սակայն պետք է նշել, որ Լոզանի պայմանագրով այս դեպքն ուղղակի անընդունելի է, քանի որ խախտում է ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները՝ առանց ծնողների ներկայության կրոնափոխել անչափահաս երեխային։
Բացի այդ, այս արարքը տեղավորվում է նաեւ ցեղասպանությունը բնորոշող կետերից մեկում, ըստ որի անընդունելի է համարվում երեխային բռնությամբ կրոնափոխ անել։ Տվյալ իրավիճակում այս դեպքը լրիվ տեղավորվում է այդ կետի մեջ, քանի որ անչափահաս երեխային առանց ծնողների ներկայության կրոնափոխ անելը հավասար է բռնությամբ կրոնափոխ անելուն։
]]>
larisa2018 Tue, 14 May 2019 11:50:10 +0400
Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց,ո՛չ մի սպառնալիք https://hayacq.com/41763--.html https://hayacq.com/41763--.html Ոչ մի պատժամիջոց կամ դրա վերաբերյալ որևէ սպառնալիք չի կանգնեցնի Թուրքիային, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Լավագույններն Անկարայում» մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Քանի դեռ մենք վստահ ենք մեր ուժերին, մեզ չի կանգնեցնի ո՛չ մի պատժամիջոց կամ դրա հետ կապված ո՛չ մի սպառնալիք, ո՛չ մի հավելյալ մաքսատուրք, արտահանման և ներմուծման ո՛չ մի ակնհայտ կամ թաքնված արգելք»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանն ընդգծել է, որ նրանք, ովքեր գտնում են, որ Թուրքիային այլ կերպ հնարավոր չէ կանգնեցնել, «ոտնձգություն են կատարում մեր հույսերի, ոգու և երկրի՝ իր նպատակին հասնելու ցանկության նկատմամբ»:

Մեկնաբանելով Թուրքիայում տնտեսական աճի հեռանկարները՝ երկրի ղեկավարը նշել է, որ մոտ ապագայում երկրում զբաղվածության զգալի աճ է սպասվում, իսկ այդ գործընթացի նշանները, նրա խոսքով, արդեն այսօր ի հայտ են գալիս:]]>
larisa2018 Fri, 10 May 2019 17:00:02 +0400
Թուրքիայում ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումը https://hayacq.com/40316--34-.html https://hayacq.com/40316--34-.html Թուրքիայում ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած 34 մլն քաղաքացի ցանկացել է պարզել իր ծագումըՔիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ ողջ կյանքում որպես թուրք կամ մուսուլման ապրած Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ]]> larisa2018 Thu, 28 Feb 2019 11:40:05 +0400