Օգտակար խորհուրդներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն https://hayacq.com/ ru Օգտակար խորհուրդներ - Հայացք լրատվական վերլուծական կենտրոն Խնձորով դիետա, որը կօգնի մեկ շաբաթվա ընթացքում ազատվել 4 կիլոգրամից առանց առողջությանը վնասելու https://hayacq.com/78881--4-.html https://hayacq.com/78881--4-.html Խնձորով դիետա, որը կօգնի մեկ շաբաթվա ընթացքում ազատվեք 4 կիլոգրամից առանց առողջությանը վնասելուԽնձորով դիետան առաջարկում է յուրաքանչյուր անգամ սնունդ օգտագործելուց առաջ խնձոր ուտել։

Սննդակարգի առանձնահատկությունները: Առաջարկվող սննդակարգով սնվելու ընթացքում հարկավոր է հիմնական սնունդ ընդունելուց առաջ մեկ խնձոր ուտել։ Խնձորը հարուստ է մանրաթելերով, որոնք հեշտությամբ հագեցնում են, ինչի արդյունքում ավելի քիչ եք ուտում։ Խնձորը ևս մեկ առավելություն ունի. այն զգալիորեն նվազեցնում է քաղցրավենիք ուտելու ցանկությունը։

Խորհուրդ է տրվում շատ բանջարեղեն և միրգ օգտագործել՝ նվազեցնելով օգտագործվող կալորիաների քանակը։ Դիետան կարող է օգնել մեկ շաբաթվա ընթացքում ազատվել մինչև 4 կիլոգրամից՝ առանց առողջությանը վնասելու։

Ինչպես է հարկավոր սնվել։ Խնձոր, քիչ ճարպեր պարունակող պանիր, յոգուրտ, ձու, հավի կրծքամիս, հնդկահավ, ձուկ, տավարի միս, վարսակի փաթիլներ, շագանակագույն կամ սև բրինձ, բրոկոլի… այս մթերքը պետք է սննդակարգի անբաժան մասը լինի։

Սննդակարգի օրինակ
Նախաճաշ։ Խնձոր, անյուղ պանրով ձվածեղ, վարսակի փաթիլներ։

Ընդմիջում։ Յուղազրկված պանիր, հավի կրծքամիս, 2 բաժակ բրոկոլի, մեկ բաժակ շագանակագույն բրինձ։

Ընթրիք։ Խնձոր, ձուկ, բանջարեղենային աղցան։

Խորհուրդ է տրվում այս ամենին համադրել նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։ Շաբաթվա ընթացքում 3-4 անգամ մարզվեք՝ նվազագույնը 30 րոպե։

Այս սննդակարգի առավելություններից մեկն այն է, որ խնձորի մեջ պարունակվող մանրաթելերն օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը՝ կանխարգելելով դրա բարձր մակարդակի հետևանքով առաջացող խնդիրները։
]]>
hayacq2016 Wed, 10 Apr 2024 16:33:24 +0400
Մասուրը հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում՝ ծերացումը https://hayacq.com/78844--.html https://hayacq.com/78844--.html Մասուրը հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար, ամրացնում է իմունիտետը, դանդաղեցնում՝ ծերացումըՄասուրն ավելի շատ վիտամին С է պարունակում, քան մյուս մրգերը։ Մեկ բաժակ մասուրը պարունակում է նույնքան վիտամին C, որքան 40 նարինջը։ Այն օգտագործվում է ավանդական բժշկության մեջ գաստրիտի, դիարեայի դեպքում, ինչպես նաև վիտամին С-ի մակարդակը կարգավորելու նպատակով։ Այս պտուղն օգնում է ազատվել հոգնածությունից, հրաշալի միջոց է արյունը մաքրելու համար։
Ինչով է օգտակար մասուրը
Ամրացնում է իմունային համակարգը։
Պայքարում է վարակների, մրսածության, գրիպի դեմ։
Օգնում է պայքարել սթրեսի, քրոնիկական հոգնածության դեմ, դանդաղեցնում է ծերացումը։
Հակաօքսիդանտ հատկություն ունի։
Մաքրում է օրգանիզմը։
Մասուրն օգնում է նաև օրգանիզմում վերականգնել վիտամին С-ի մակարդակը։
Մասուրով թեյն օգնում է օրգանիզմը հագեցնել սննդարար նյութերով, հագեցածության զգացում է հաղորդում, նպաստում վնասակար նյութերի դուրսբերմանը։
Երիկամները մաքրելու համար ապակե տարայի մեջ 2 ճաշի գդալ չոր մասուր լցրեք, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Փակեք տարան, թողեք թրմվի 8-10 ժամ մութ վայրում։ 10 ժամ անց ստացված հեղուկին 4 ճաշի գդալ մեղր և կես կիտրոնի հյութ ավելացրեք։
Խմեք օրվա ընթացքում երեք անգամ՝ ուտելուց առաջ։ Յուրաքանչյուր անգամ հարկավոր է օգտագործել 100 մլ։
Իմունիտետն ամրացնելու համար։ Ապակե տարայի մեջ 250 գրամ մասուր լցրեք, 250 գրամ շագանակագույն շաքարավազ, ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր։ Խառնեք, փակեք տարան, թողեք թրմվի 8-10 օր՝ սառը, մութ վայրում։
Օրվա ընթացքում օգտագործեք 2 ճաշի գդալ՝ մի բաժակ ջրով։
Անեմիայի դեպքում։ 2 ճաշի գդալ մասուրին ավելացրեք 2 ճաշի գդալ եղինջ, 2 ճաշի գդալ խատուտիկի արմատ, 1 ճաշի գդալ համեմ։ Ավելացրեք 1 լիտր եռացրած ջուր, թողեք թրմվի ամբողջ գիշեր։ Առավոտյան խառնուրդը դրեք կրակին, թողեք եռա 5 րոպե։
]]>
hayacq2016 Mon, 08 Apr 2024 15:58:18 +0400
Կարտոֆիլի հյութը շատ օգտակար է տարբեր հիվանդությունների բուժման համար https://hayacq.com/78798--.html https://hayacq.com/78798--.html Կարտոֆիլի հյութը շատ օգտակար է տարբեր հիվանդությունների բուժման համար

Կարտոֆիլն ուժեղ բուժական հատկություններ ունի, և մարդիկ այն կիրառել են հարյուրավոր տարիներ:

Տարբեր հիվանդությունների բուժման համար հատկապես օգտակար է կարտոֆիլի հյութը:

Հյութ պատրաստելու համար պետք է լվանալ կարտոֆիլը, հեռացնել կեղևն ու կանաչ հատվածները և հյութաքամել:

Հյութը պետք է ըմպել թարմ պատրստած վիճակում: Համը փոքր ինչ քաղցրացնելու համար կարելի է ավելացնել, խնձորի, գազարի հյութ կամ մեղր:

Առողջարար հատկությունները

Գաստրիտի ժամանակ մեկ թեյի գդալ կարտոֆիլի հյութը մի քիչ ջրի հետ խառնեք և խմեք ուտելուց կես ժամ առաջ:

Ստամոքսի խոցի դեպքում 50 մլ կարտոֆիլի հյութը խմեք առավոտյան` ուտելուց առաջ, ինչպես նաև 50 մլ լանչից և ճաշից առաջ:

Արյան շաքարի դեպքում այն պետք է խմել ամեն օր:

Քաղցկեղի պարագայում կարտոֆիլի հյութը թերապիայի մի մաս է կազմում:]]>
hayacq2016 Fri, 05 Apr 2024 16:32:26 +0400
Ըմպելիք՝ կուտակված ճարպերից ազատվելու նաև նյութափոխանակությունը կարգավորելու համար https://hayacq.com/78775--.html https://hayacq.com/78775--.html Ըմպելիք՝ կուտակված ճարպերից ազատվելու նաև նյութափոխանակությունը կարգավորելու համար Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է համակարգային մոտեցում ցուցաբերել։ Այս գործընթացքում չափազանց կարևոր է առողջ սնվելը, ֆիզիկական ակտիվությունը ու նյութափոխանակության կարգավորումը։

Բաղադրատոմս, որը կօգնի արագացնել նյութափոխանակությունը, օրգանիզմին կապահովվի անհրաժեշտ սպիտակուցներով ու հակաօքսիդանտներով, հանքանյութերով։  Առավելագույն արդյունքի հասնելու համար այն հարկավոր է օգտագործել ֆիզիկական վարժություններից հետո։

Բաղադրիչներ
1 բանան
1 թեյի գդալ կտավատի սերմ
1 թեյի գդալ մանրացրած իմբիր
կես բաժակ արքայախնձոր
1/3 բաժակ կոկոսի ջուր կամ բուսական կաթ

Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերում, մինչև ստանաք միասեռ զանգված։

Խմեք պատրաստելուց անմիջապես հետո։ Գերադասելի է հյութը խմել կա՛մ առավոտյան՝ քաղցած վիճակում, կա՛մ ընթրիքի փոխարեն։
]]>
hayacq2016 Wed, 03 Apr 2024 23:34:12 +0400
Ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել. 7 օգտակար հատկությունները https://hayacq.com/78604--7-.html https://hayacq.com/78604--7-.html Ինչու է հարկավոր դափնու տերև օգտագործել. 7 օգտակար հատկություններըԴափնու տերևը, որն օգտագործվում է՝ որպես համեմունք, մի խումբ օգտակար հատկություններ ունի: 

Պայքարում է նյարդային լարվածության դեմ: Դափնու տերևն այրելու դեպքում ծուխ է արտադրվում, որի բաղադրիչները հանգստացնող ազդեցություն են ունենում:

Հանգստացնում է բորբոքումը: Դափնու տերևը միացություն է պարունակում, որը բնական հակաբորբոքային միջոց է: Դափնու տերևի պարբերական օգտագործումը թույլ է տալիս հանգստացնել բորբոքային պրոցեսները:
 
Պաշտպանում է իմունային համակարգը: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար դրան վիտամիններ և հանքանյութեր են հարկավոր: Դափնու տերևը միացություններ է պարունակում, որոնք հակաօքսիդանտ հատկություններ ունեն:
 
Կարող է օգնել դիաբետի դեպքում: ԱՄՆ-ում հրապարակված հետազոտություններից մեկի համաձայն՝ օրվա ընթացքում 1-3 գրամ դափնու տերևի պարբերական օգտագործումը կարող է օգնել մեղմել նշանները, որոնցով ուղեկցվում է 2-րդ տիպի շաքարային դիաբետը:

Հեշտացնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքը: Դափնու տերևն օգնում է շնչառական համակարգի օրգանների աշխատանքին: Դափնու տերևի յուղն օգտագործելու դեպքում կարող եք խթանել խորխի դուրսբերումը:

Դափնու տերևի յուղն օգտակար է մաշկին: Այս յուղը մաշկի խնամքի լավագույն միջոցներից է: Այն մեծ քանակով վիտամիններ, հանքանյութեր և հակաօքսիդանտներ է պարունակում, բացի այդ՝ հակաբորբոքային հատկություն ունի, պայքարում է միկրոբների դեմ: Այս ամենը թույլ է տալիս մաքուր պահել մաշկը, պաշտպանել ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից:
 
Իջեցնում է ջերմությունը: Դափնու տերևի յուղը կարող է օգնել նաև պայքարել վարակների դեմ: Այն կօգնի կարգավորել մարմնի ջերմաստիճանը և խթանել քրտնարտադրությունը՝ բարձր ջերմությունն իջեցնելու համար:

Հանգստացնում է մկանները: Դափնու տերևն օգնում է հանգստացնել նյարդային համակարգը, լավացնել արյան շրջանառությունը: Արդյունքում՝ այն կարող է թեթևացնել մարդկանց վիճակը, ում հաճախ է անհանգստացնում գլխացավը, միգրենը: Դափնու տերևով մերսումը կօգնի թուլանալ, լավացնել ինքնազգացողությունը:
]]>
hayacq2016 Sat, 23 Mar 2024 23:02:57 +0400
Վերականգնող քսուք՝ բարակ մազերը ճոխ ու փարթամ վարսերի վերածելու համար https://hayacq.com/78585--.html https://hayacq.com/78585--.html Վերականգնող քսուք՝ բարակ մազերը ճոխ ու փարթամ վարսերի վերածելու համարԲարակ մազերը շատ հոգսեր են առաջացնում: Դժվար է դրանց ծավալ հաղորդելը, դրանք շուտ են կեղտոտվում և անկենդան տեսք ունեն: Բարակ, թույլ մազեր ունեցողները միշտ փորձում են իմանալ փարթամ, ճոխ վարսերի գաղտնիքը…

Ձեզ ենք ներկայացնում վերականգնող քսուք, որն ամրացնում է մազերը և հարստացնում բազմաթիվ սնուցող բաղադրիչներով:
Քսուք՝ փարթամ ու ճոխ մազերի համար

Բաղադրիչներ
1 ոչ մեծ բանան
1 ձվի դեղնուց
1 ճաշի գդալ մեղր
½ բաժակ գարեջուր
Օգտագործման եղանակը
Բոլոր բաղադրիչները խառնեք բլենդերի կամ հարիչի օգնությամբ և ստացված խառնուրդը քսեք լվացած խոնավ մազերին:
Ցելոֆանե գլխարկ հագեք, հետո փաթաթեք գլուխը տաք շարֆով կամ սրբիչով, այդպես թողեք մոտավորապես երկու ժամ:
Հետո լվացեք տաք ջրով:

Բավական է շաբաթը մեկ անգամ օգտագործել այս քսուքը, և ձեր բարակ մազերը կվերածվեն փարթամ, ճոխ վարսերի:

]]>
hayacq2016 Sat, 23 Mar 2024 18:05:47 +0400
Մուրաբա, որը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից https://hayacq.com/78550--.html https://hayacq.com/78550--.html Մուրաբա, որը կօգնի ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամիցՀամեղ, օգտակար մուրաբա, որը չի վնասում կազմվածքին: Ավելորդ քաշի առաջացման հիմնական պատճառներից են նյութափոխանակության խանգարումները, անառողջ սննդակարգն ու նստակյաց կենսակերպը:
Եթե ցանկանում եք կարգավորել նյութափոխանակությունը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամից, օրգանիզմը մաքրել արգասիքներից, կարող եք դդումով մուրաբա օգտագործել:
Բաղադրիչներ
3 կգ դդում
2 նարինջ
1 կիտրոն:
Դդումը մաքրեք, մանր կտրատեք, ավելացրեք կիտրոնն ու նարինջը՝ կեղևով: Եփեք դանդաղ կրակին: Մեղր ավելացրեք:

]]>
irina2022 Thu, 21 Mar 2024 16:26:42 +0400
Թթի բազմաթիվ հատկանիշները՝ առողջությունից մինչև երկարակեցություն https://hayacq.com/78493--.html https://hayacq.com/78493--.html Թթի բազմաթիվ հատկանիշները՝ առողջությունից մինչև երկարակեցությունԹութը գալիս է Չինաստանից, որտեղ այն միշտ բարձր է գնահատվել իր օգտակար հատկությունների համար։ Չինական դիցաբանության մեջ թթի ծառը Կենաց ծառն է, որը կախարդական ուժ ունի չարի դեմ:

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ թթի անտոցիանինները նվազեցնում են վատ ճարպերի վնասակար ազդեցությունը արյան անոթների վրա։ Ցիանիդինի, քլորոգենաթթվի, ռուտինի և միրիցետինի հետ (բոլոր հազվագյուտ հակաօքսիդանտները, որոնք բնության կողմից եզակիորեն հավաքված են թթի մեջ), դրանք 25-30%-ով բարելավում են արյան ճարպային պրոֆիլը: Ապացուցված է, որ թթի կանոնավոր օգտագործումը նաև բարելավում է էնդոթելիի պաշտպանությունը: Սա արյան անոթների ներքին մակերեսը ծածկող բջիջների բարակ շերտ է: Տարիքի հետ, հատկապես վատ սնվելով և նստակյաց ապրելակերպով, այս շերտը նկատելիորեն տուժում է լիպոպրոտեինային թիթեղների նստվածքից, ինչը հանգեցնում է բազմաթիվ հիվանդությունների զարգացման:

Համոզիչ ապացույցներ են ձեռք բերվել, որ թութը բարելավում է արյան միկրոշրջանառությունը (փոքր անոթներով արյան շարժման գործընթացը)։ Սա կարևոր է, քանի որ միկրոշրջանառությունը ապահովում է թթվածնի և սնուցիչների օպտիմալ մատակարարումը արյան անոթների պատերին՝ դրանով իսկ պահպանելով դրանց առաձգականությունը, մաքրությունը և ամրությունը: Իսկ առողջ արյունատար անոթները մեր բոլոր հյուսվածքների և օրգանների, այդ թվում՝ սրտի և ուղեղի առողջության բանալին են: Եվ ևս մեկ հաճելի բոնուս՝ թութը նվազեցնում է ոչ միայն արյան անոթներում վատ լիպոպրոտեինների կուտակումները, այլև լյարդում ճարպի ձևավորումը, ինչը նշանակում է կանխել նրա աշխատանքի անսարքությունները և բազմաթիվ լուրջ հիվանդություններ:

Եվ վերջապես, թթի ևս մեկ կարևոր առավելություն. Վիտամին C-ի բարձր պարունակության շնորհիվ այս հատապտուղը նպաստում է կոլագենի ավելի լավ արտադրությանը: Եվ դա իր հերթին ապահովում է մեր մարմնի բոլոր մասերի կառուցվածքի պահպանումը, այդ թվում՝ մաշկի, ջլերի, կապանների և ոսկորների: Ուստի տարիքի հետ, երբ օրգանիզմում հայտնաբերվում է կոլագենի անբավարար արտադրություն, մեր օրգանիզմը ծերանում է և կորցնում իր գրավչությունը։ Թութ ուտելը ավելի երկար երիտասարդ և առողջ մնալու համեղ և մատչելի միջոց է: Այսպիսով, թութը բնության անգնահատելի նվերն է, որի շնորհիվ մեր արյունատար անոթները, ուղեղը և սիրտը կարող են ավելի երկար առողջ մնալ, իսկ մենք՝ երիտասարդ մնալ։
]]>
hayacq2016 Sat, 16 Mar 2024 21:57:18 +0400
Երեք հարց, որոնց պատասխանելով կգտնեք ճիշտ որոշումը նախքան հարաբերություններ սկսելը https://hayacq.com/78457--.html https://hayacq.com/78457--.html Երեք հարց, որոնց պատասխանելով կգտնես ճիշտ որոշումը նախքան հարաբերություններ սկսելըԻ՞նչ ես ուզում դու
Սա առաջին հարցն է, որը պետք է ինքդ քեզ տաս։ Ի՞նչ ես ուզում այդ հարաբերություններից։ Միգուցե պարզապես ուզում ես ինչ-որ մեկի հետ ձմեռը տաք անցկացնե՞լ՝ նրա գրկում ջերմանալով ձմռան ցուրտ գիշերներին։ Իսկ միգուցե դու ուզում ես, որ դա ձմեռվանից երկա՞ր տեւի՝ մի քանի ձմեռ։ Պատասխանից կախված՝ պետք է ընդունես դա եւ երբեք չթողնես դա գտնելու փորձերը՝ չհամաձայնելով թերի այլընտրանքին։

Կարո՞ղ է նա քեզ տալ դա
Հիմա, երբ դու գիտես, թե ինչ ես ուզում նրանից, պետք է հասկանաս, թե կարո՞ղ է նա քեզ տալ դա։ Եթե ուզում ես նրա հետ ամեն գիշեր հանդիպել, բայց նա այլ քաղաքում է ապրում, ուրեմն ոչինչ չի ստացվի։ Ուղղակի անօգուտ է անտեսել այն փաստը, որ նա քեզ չի տա այն, ինչ դու ուզում ես։ Իսկ միգուցե նա, ընդհակառակն, ավելի շատ է ուզում, բայց դու պատրաստ չես։ Ձեր սպասումներն ու հարաբերությունների տեսլականը պետք է համընկնեն։ Հակառակ դեպքում՝ դուք պետք է համարձակություն հավաքեք եւ վերջ դնեք ամեն բանի հենց նախնական փուլում, քանի դեռ շատ ցավոտ չէ։

Ուզու՞մ է նա դա տալ քեզ
Դա ամենաբարդ հարցն է։ Դա այն պահն է, երբ պետք է ինքդ քեզ խոստովանես, թե ինչի մասին են խոսում նրա արարքները։ Պետք է հանես վարդագույն ակնոցդ եւ օբյեկտիվ դատես, թե, արդյոք, ուզո՞ւմ է նա մնա քեզ հետ։ Ուզո՞ւմ է զիջումների գնալ կառուցել ամուր հարաբերություններ...

Այս 3 հարցին պատասխանելով՝ դու կզգաս այն ճիշտ որոշումը, որը կարող է քեզ փրկել սիրտը կոտրվելուց։
]]>
hayacq2016 Fri, 15 Mar 2024 16:20:02 +0400
Դարչինի և մեղրի արդյունավետությունը նիհարելու գործում. ավելորդ քաշը 10 օր անց կվերանա https://hayacq.com/78440--10-.html https://hayacq.com/78440--10-.html Դարչինի և մեղրի արդյունավետությունը նիհարելու գործում. ավելորդ քաշը 10 օր անց կվերանաՆերկայացնում ենք դարչինի և մեղրի արդյունավետությունը նիհարելու գործում: Այս խառնուրդը կօգնի լավացնել մարսողությունը, արագացնել նյութափոխանակությունը, վերացնել տոքսիններն օրգանիզմից:
Նաև նպաստում է ճարպի քայքայմանը: Դարչինը լավացնում է սննդանյութերի յուրացումը, օգնում է հագեցածություն զգալ:
 Նաև կարգավորում է ինսուլինի արտադրությունը և ածխաջրերի քայքայումը:
Սա իսկապես նիհարելու «ամենածույլ» միջոցն է՝ կարող եք նստած նիհարել:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
2 թ. գ. մեղր
1 թ. գ. դարչին
1 բաժակ/240 մլ ջուր
Պատրաստումը՝
1. Եռացող ջրի մեջ ավելացրեք դարչինը և լավ խառնեք:
2. Միջոցը թողեք սառի, հետո ավելացրեք մեղրը:
3. Օգտագործեք օրական 1 բաժակ խառնուրդ, և արդյունքն անհավանական կլինի: 10 օր անց որովայնի ավելորդ ճարպը կվերանա:

]]>
hayacq2016 Thu, 14 Mar 2024 17:14:38 +0400