Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

14 դեկ 2016 15:21

Ձկնորսները այլ ճանապարհներով մտնում են լիճ, իրականացնում են որս և տարբեր ճանապարհներով ձուկը հասցնում են Երևան. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Իգոր Սարգսյանը և ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը խոսեցին Սևանա լճում որսի արգելքի նպատակների, վերահսկողության ընթացքի և իրականացվող միջոցառումների մասին:
ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով Սևանա լճում 2016 թվականի դեկտեմբերի 1-25-ը և 2017 թվականի հունվարի 6-25-ը արգելվել է ձկան և խեցգետնի որսը՝ պայմանավորված ձվադրման շրջանի հետ: Չնայած դրան, Սևանա լճում ձկնորսությունը չի դադարել. «Բնականաբար, Սևանա լիճը մեծ է իր տարածքով և ձկնորսների որոշ մաս կա, որոնց գիտակցությանը չի հասնում և իրենք չեն լսում մեր խորհուրդները, խնդրանքները, այլ ճանապարհներով մտնում են լիճ, իրականացնում են որս և տարբեր ճանապարհներով ձուկը հասցնում են Երևան»,- ասաց Իգոր Սարգսյանը:
14 օրվա ընթացքում արդեն հարուցվել է 4 քրեական գործ՝ 7 անձի նկատմամբ: Դեպքերն ավելի շատ կարող էին լինել, սակայն, երբ ձկնորսները հասկանում են, որ կբռնվեն, թողնում են որսն ու փախչում, նրանք իհարկե չեն պատժվում, բայց ձուկն այլևս հետ վերադարձնել լիճ անհնար է ու վնասը նույնն է»,- ասաց Իգոր Սարգսյանը:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր