Վարդան Ղուկասյանն ընտրվեց Գյումրու քաղաքապետ, ներկա 18 մասնակիցներից 18-ն էլ կողմ քվեարկեց նրան          Ես քաղաքական հենարան չունեմ, իմ քաղաքական հենարանը ճշմարտությունն է, որի տերն Աստված է       Գյումրին չպետք է դառնա մշուշոտ ապագայով քաղաք, ՔՊ–ն Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստին չի մասնակցելու    

17 դեկ 2016 12:15

Վանո Սիրադեղյանը՝ ՀԱԿ նոր վարչության կազմում

Կառավարության նիստերի դահլիճում քիչ առաջ մեկնարկեց ՀԱԿ 2-րդ (20-րդ) համագումարը:Համագումարն սկսվեց ՀՀ օրհներգի հնչյունների ներքո՝ ձեռքները բռունցք արած, պարզած վեր:  ՀԱԿ անդամ Սարգիս Աբրահամյանը հայտարարեց, որ 504 պատվիրակից ներկա է 390-ը:  

Նա նաեւ նշեց, որ պատվիրակների մի մասը, որոնք մարզերից են գալիս, ճանապարհին են՝ եղանակային վատ պայմանների պատճառով ուշանում են: Այս պահին ցուցադրվում է ՀԱԿ պատմությունը ներկայացնող ֆիլմը: Երբ կադրում երեւաց Վանո Սիրադեղյանը, դահլիճը սկսեց ծափահարել:
Ի դեպ, ՀԱԿ նոր վարչության կազմում ներառված են Վանո Սիրադեղյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վարդան Մալխասյանը, Սարգիս Գեւորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արարատ Կոստանյանը, Գրեզելդա Ղազարյանը, Մյասնիկ Մալխասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Հրանտ Տեր-Աբրահամյանը, Աշոտ Սարգսյանը, Անի Գեւորգյանը եւ այլն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր