Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

17 դեկ 2016 14:00

Լեւոն Տեր-Պետրոսյան. Հայաստանի բոլոր չարիքների արմատը կոռուպցիան է

Հայաստանի բոլոր չարիքների, սոցիալական վիճակի, արտագաղթի, բանակի վիճակի, արդարադատության չգության, մարդու իրավունքների ոտնահարման արմատը կոռուպցիան է, պետական պաշտոնյաների կողմից ազգային հարստության համատարած ու անհագ թալանը:  Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի 2-րդ համագումարում հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ըստ առաջին նախագահի, սա, սակայն, այսբերգի միայն տեսանելի արմատն է: «Անտեսանելին 1998 թվականից ի վեր հայոց պետականաշինության հիմքում դրված քաղաքական փիլիսոփայությունն է: Այլ կերպ ասած, ղարաբաղյան ստատուս-քվոն պահպանելու եւ 100 տարի էլ շրջափակումների պայմաններում զարգանալու ռազմավարությունը»,- նշել է նա: 

«Թե ինչպիսի կործանարար հետեւանքներ է հասցրել այս փիլիսոփայությունը, ավելորդ է ասել: Փաստն այն է, որ 1998 թվականին ունեինք մի երկիր, այսօր ապրում ենք բոլորովին այլ, գրեթե անճանաչելի երկրում»,- ասել է Տեր-Պետրոսյանը եւ հավելել. «Այն խնդիրը, որ կարող էինք լուծել 18 տարի առաջ ավելի ուժեղ վիճակում, այժմ ստիպված ենք լուծել ավելի թուլացած վիճակում: Իսկ մի քիչ էլ հապաղելու դեպքում կհայտնվենք ավելի վատթար դրության մեջ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր