Վրացական կոնյակը ռուսական շուկայում սկսել է նույնիսկ հայկական կոնյակին ճնշել. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում
Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ներկայացրեց, թե ինչպիսին էր 2016թ-ը
հայ գինեգործության համար:
«2015 թվականին պետությունը փոքր ու միջին ձեռնարկատերերին ստիպեց խաղող գնել և մինչ օրս նրանք սթրեսից դուրս չեն գալիս ու չեն կարողանում մարսել պետական պարտադրանքը: 2016 թվականը շատ ծանր է եղել
հայ գինեգործների համար, ձեռք ձեռքի են տվել անբարենպաստ եղանակը, շուկայում դանդաղ զարգացումն ու ներքին ճգնաժամը»,-ասաց
Ավագ Հարությունյանը:
Խոսելով տարածաշրջանի մասին` Ավագ
Հարությունյանը ասաց. «Շահեկան դերում Վրաստանն է: Նա մեզանից 10 անգամ ակտիվ քաղաքականություն է վարում: Մենք ծախսում են 10.000, իրենք 100.000 դոլար: Իրականում մարքեթինգի առումով Վրաստանը տարեկան ծախսում է 1-3 միլիոն դոլար, իսկ մենք՝ 50.000 դոլար»:
Ինչ վերաբերում է Չինաստանի
մեծ շուկային, բանախոսը
նկատեց. «Չինաստանը հզոր շուկա ունի և նրա հետ աշխատելով կլուծենք բոլոր խնդիրները, բայց ցավոք, պետական մակարդակով ոչինչ չենք կարող անել: Հայաստանը որպես առանձին սուբյեկտ իրավունք չունի կնքել որևէ պայմանագիր այս երկրի հետ, քանի որ ԵՏՄ անդամ է: Ասել է, թե ԵՏՄ-ի պատճառով փակ է մեզ համար այս ճանապարհը»:
Ավագ Հարությունյանը
մտահոգիչ է համարում նաև այն, որ հիմա վրացական կոնյակը ռուսական շուկայում սկսել է նույնիսկ հայկական կոնյակին ճնշել. «Հայ մասնագետներ ունենք, ովքեր աշխատում են վրացական շուկայում և նպաստում
են վրացական գինու, կոնյակի արտադրությանը, քանի որ բարձր է աշխատավարձը, իսկ պետությունն էլ նրանց թիկնունքին է կանգնած»: