Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

14 հուն 2017 13:20

Տիգրան Սարգսյան.«Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Խաչատուր Գիչյանի կյանքին վտանգ է սպառնում

«Սասնա Ծռեր»-ի գործով մեղադրյալ Խաչատուր Գիչյանի պաշտպան, փաստաբան Տիգրան Սարգսյանը բաց նամակ է հղեր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:
Ֆեյսբուքում հրապարակված բաց նամակում փաստաբանը ահազանգում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով (հարուցվել է ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք ներխուժելու փաստով) մեղադրյալ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Խաչատուր Գիչյանի առողջական վիճակը ծանր է:

Սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող 70-ամյա քաղաքացին գտնվում է 12 հոգանոց խցում, որտեղ 24 ժամ կալանավորները ծխում են: ՀՀ քաղաքացու կյանքին իրական վտանգ է սպառնում:

Հաշվի առնելով այն, որ 70-ամյա, սրտանոթային համակարգի ծանր հիվանդությամբ տառապող քաղաքացուն մահացու պայմաններում պահելը անմարդկային է՝ Տիգրան Սարգսյանը խնդրում է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը Գիչյանին չծխողների խուց տեղափոխելու համար:
Փաստաբանն արձանագրում է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանը անկախ և անփոփոխելի պաշտոնատար անձ է, որն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր