Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

16 հուն 2017 18:09

Իշխանությունը ձգտելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ խորհրդարանում. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում, քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ  Արմեն Բադալյանը վերլուծեցին ներկայում ընթացող նախընտրական գործընթացները, ինչպես նաև անդրադարձան արդեն ձևավորված, կամ դեռ ձևավորվելիք դաշինքներին:

«Հստակ է՝ ՀՀԿ-ն ընտրությունների է գնալու միայնակ: Ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Այն իր քարոզարշավը սկսեց նոր վարչապետի նշանակմամբ: Նոր վարչապետը ՀՀԿ-ի ուժեղ կողմն է, սակայն, վարչապետն էլ ունի իր ուժեղ ու թույլ կողմերը: Թույլ կողմը միայն մենեջեր հանդես գալն է, իսկ վարչապետությունը, դա քաղաքական պաշտոն է: Քաղաքականության մեջ միշտ մենեջերը պարտվում է քաղաքական գործչին: Եթե նա չդառնա քաղաքական գործիչ, հաջողություն չի ունենա նաև հետագա տարիներին: ԲՀԿ-ն սպասում է Գագիկ Ծառուկյանին, որովհետև հասկանալի է՝ ԲՀԿ-ն Ծառուկյանով և առանց Ծառուկյանի՝ ուրիշ ԲՀԿ է: ՀԱԿ-ը քարոզարշավի ընթացքում ծրագրի հիմքում դնելու է ԼՂ խնդիրը, որ առաջարկեց Լևոն Տեր-Պետրոսյանը՝ խաղաղություն հիմա: ՀՅԴ-ն առանց նախագահի հովանավորությամբ, ԱԺ մտնելու վարկանիշ չունի: «Ելք» անվամբ ստեղծված դաշինքն էլ անհասկանալի ուղղություն է և փաստորեն, այն դարձավ պարզապես տեխնիկական դաշինք: Մյուսներն էլ դեռ բանակցում են: Ընդհանուր՝ սա նորմալ երևույթ չէ, երբ փետրվարի 6-ին պետք է ներկայացնես փաստաթղթերդ, բայց դու դեռ բանակցում ես: Համարել, թր Սեյրան Օհանյանը կլինի քաղաքական դաշտի լոկոմոտիվներից մեկը՝ իրականությանը չի համապատասխանում: Այնպես չէ, որ նա, այսպես ասած, լրիվ սրբի կարգավիճակով մտնում է: Նա բավականին թերություններով է մտնում և չկա այն գործոնը, որից ելնելով ընտրողը նրան ձայն պետք է տա»,- նկատեց Արմեն Բադալյանը:

«Կարծում եմ, որ շատ հարցեր կան: Շատերի ոտքն էլ «մի փոքր կախ է», քանի որ իրենք չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչ են անելու. մեկ տարբերակ՝ եթե Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ընտրական գործընթացին և երկրորդը՝ եթե չի մասնակցում: Ես կարծում եմ, մոտակա երկու-երեք օրվա ընթացքում այդ հարցը հանգուցալուծում կգտնի: Սեյրան Օհանյանի գործոնը գերագնահատվում է: Նա խոցելի է թե ընդդիմության, թե իշխանության կողմից: Այնուամենայնիվ, ես համարում եմ, որ եթե Գագիկ Ծառուկյանը չի մասնակցում, Սեյրան Օհանյանի դաշինքի շանսերն էապես ավելանում են: Իշխանությունը մտահոգ է, թե ապագա ԱԺ-ում ինչ քաղաքական ուժեր են լինելու: Իշխանությունը ձգտելու է ավելի խայտաբղետ պատկեր ստանալ խորհրդարանում, ոչ թե ունենա մեկ հզոր ընդդիմադիր ուժ, այլ մի քանի քաղաքական ուժեր, որոնք ավելի հեշտ կկառավարվեն: Ինչպես Վանաձորի ընտրությունների օրինակը ցույց տվեց, իշխանությունը կարողանում է նույնիսկ համաձայնագիր կնքած կուսակցությունների մեջ իր գործն անել»,-կարծում է Վիգեն Հակոբյանը: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր