Հովիկ Աբրահամյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՍԴՀԿ-ի՝«Ծառուկյան» դաշինքին չմիանալու պատճառ . Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբի հյուրերն էին ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ
Նարեկ Գալստյանը և ՍԴՀԿ վարչության անդամներ՝ Վազգեն Մեսրոպյանն ու Գագիկ Մելիքյանը:
Նարեկ
Գալստյանը խոսեց ՍԴՀԿ-ի «Ծառուկյան» դաշինքին չմիանալու պատճառների և ՍԴՀԿ ապագա անելիքների
մասին:
Երեկ ՍԴՀԿ-ն հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի բանակցություններից դուրս գալու մասին, քանի որ խախտվել էր նախնական քաղաքական պայմանավորվածությունները: Նարեկ Գալստյանը նկատեց, որ այս բանակցությունները սկսվել էին բացառապես Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից: Դաշինքում որոշումները և կառավարումը պետք է իրականացվեր խորհրդի միջոցով, որը կազմված էր լինելու դաշինքի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներից. «ՍԴՀԿ-ի համար ընկալելի հայաստանյան քաղաքական ուժերի հետ` ՌԱԿ, ՀՀՇ, «Միասնություն» շարժում, պետք է դաշինք կազմեին, ոչ թե անհատները մտնեին ցուցակ»,-
ասաց նա:
Նարեկ Գալստյանը նաև նշեց, որ ՍԴՀԿ-ն ընտրապայքար էր մտնելու բացառապես սեփական ֆինանսական միջոցներով` ութ ռեյտինգային թեկնածու էին ներկայացրել. «Ամեն ինչ համաձայնեցված էր, նախնական աշխատանքները սկսվել էին, որից հետո, ինչպես մամուլն է գրում` հայտնի որսից հետո, մեկ ժամվա ընթացքում սկսեցին իրադարձությունները այլ ուղղությամբ զարգանալ»,- նկատի ունի այն խոսակցությունները, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել ու ինչ-ինչ պայմանավորվածություններ
են ձեռք բերել, որից հետո «Ծառուկյան» նախնական դաշինքում ուժերի վերադասավորում տեղի ունեցավ:
«ԲՀԿ ցուցակով խորհրդարանական ընտրություններին գնալը մեր մանկության կապույտ երազանքը չի եղել, մանավանդ, որ այնտեղ դերակատարում ունեն այնպիսի մարդիկ, ովքեր արհեստականորեն դուրս են մնացել ՀՀԿ-ի ցանկից»,- ասաց Նարեկ Գալստյանը, հավելելով, որ հնարավոր դաշինքում տիրող մթնոլորտը,
չէր նպաստում քաղաքական կոռեկտությանը, իսկ այս ընթացքում ՍԴՀԿ-ի վերաբերյալ մամուլում
եղած, իր բնորոշմամբ՝ բոլոր կեղտոտ հրապարակումների ետևում կանգնած է եղել Նաիրա Զոհրաբյանը:
Նարեկ
Գալստյանը նաև ասաց, որ ՍԴՀԿ-ն վարչության երեկ երեկոյան կայացած նիստում որոշել է` կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քանի որ տեխնիկական խոչընդոտներ կան ժամանակը շատ քիչ է վերակազմակերպվելու ու միայնակ ընտրություններին մասնակցելու համար: