Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

18 փետ 2017 19:11

Թուրք առևտրականները Վրաստան են ներմուծել կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկեր

Արտյուշ Գրիգորյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

Ախալքալակի տոնավաճառում վաճառվում է կոշիկ՝ ներբանի տակ տիպիկ հայկական խաչի պատկերով։ Ներմուծել են Վրաստան թուրք առևտրականները Թուրքիայից։ Բացարձակ անարգանք է քրիստոնեական արժեքների նկատմամբ։
 
Մտահոգիչ է այն, որ հայատառ գրականությունը Վրաստան տեղափոխելիս վրացական մաքսատանը հանդիպում է բազմաթիվ արգելքների, բայց քրիստոնեական երկիր Վրաստանը աչք է փակում այն հանգամանքի վրա, որ երկիր ներմուծվում է ապրանք, որի միջոցով անարգված են քրիստոնեական արժեքները։
 
Հուսով ենք՝ այս խայտակառությունը կարժանանա Հայ և հատկապես Վրաց եկեղեցու, ինչպես նաև Վրաստանի համապատասխան պետական մարմինների ուշադրությանը և կստանա համապատասխան գնահատական։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր