Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին    

17 փետ 2017 18:22

Ապագա խորհրդարանում նոր Հովիկ Աբրահամյաններ չպետք է լինեն. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբում քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը և քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ  Արմեն Բադալյանը խոսեցին ընտրական գործընթացների և առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցուցակների մասին:

Արմեն Բադալյանը մասնավորապես, անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակներին՝ զարմանք արտահայտեց, որ այն գլխավորում է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը. «Պաշտպանության նախարարն ընդամենը 3-4 ամիս առաջ է մտել Հանրապետական կուսակցություն, այն էլ՝  նախարար դառնալուց հետո: Այս ցուցակի միջոցով խնդիր էր դրված վարչապետի քաղաքական կշիռը թուլացնել և Վիգեն Սարգսյանի դիրքերը ուժեղացնել, քանի որ Վիգեն Սարգսյանը հենց նախագահի թիմակիցն է ու վստահված անձը: ՀՀԿ-ն անգամ 10-յակում վարչապետի թիմից ոչ մեկին չի ներգրավել: Նայելով Հանրապետականի մեծամասնական և ռեյտինգային ցուցակներին՝ գալիս ենք եզրակացության, որ այն ամենայն հավանականությամբ միայն իր ցանկությամբ կազմել է հանրապետության նախագահը՝ առանց կուսակցության այլ գործիչների տեսակետները հաշվի առնելու: Ռեյտինգային ցուցակում հիմնականում օդիոզ դեմքեր են և նախագահի թիմակիցներ: Հետևաբար, խնդիրը դրված է, որ ապագա խորհրդարանում ՀՀԿ խմբակցությունը միանշանակ դարձնել հանրապետության նախագահի ենթակա խմբակցություն: Առաջին տասնյակում նախկին երիտհանրապետականներին և այն մարդկանց ընդգրկելն էր, որոնց քաղաքական կարիերան անմիջականորեն կախված է նախագահից: Այսինքն, կուսակցության մեջ կատարել ուժերի վերադասավորում՝ հնաբնակներին մղելով երկրորդ պլան, որպեսզի ապագա խորհրդարանում նոր Հովիկ Աբրահամյանի նման ինքնուրույն գործիչներ չլինեն»: 

«Ծառուկյան» դաշինքը ըստ փորձագետի արհեստական դաշինք է քանի որ նրա կազմում հենց ԲՀԿ-ական, ԲՀԿ-ամետ մարդիկ են:
Արմեն Բադալյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը տեխնոլոգիական առումով չհաջողված է համարում: Խոսելով Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մասին նկատեց. «Ո՞րն է նպատակը այդ դաշինքը ձևավորելու և կորցնելու 2 տոկոս: ՀԱԿ-ը նախկին ՀԱԿ-ը չէ, այլևս 2008-ի ռեյտինգը չունի:  ՀԺԿ առաջնորդը ընդդիմության մեջ կոճակ սեղմող է եղել այս տարիներին ու չի կարող բերել այդ երկու տոկոսը»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը մեծ անակնկալ չհամարեց ՀՀԿ ցուցակը Վիգեն Սարգսյանի գլխավորելը: Նա նշեց, որ երկրորդ համարում Տարոն Մարգարյանի հայտնվելն էլ պայմանավորված էր երկու խնդրով. մի կողմից ՀՀԿ-ի ավանդական ուղղությունն է ցույց տալիս, իսկ մյուս կողմից մայիսի 14-ին լինելու են Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ ամենայն հավանականությամբ ՀՀԿ-ի թեկնածուն Տարոն Մարգարյանն է լինելու:
Ըստ քաղտեխնոլոգի ՀՀԿ –ն 54 տոկոսը ունենալու համար պետք է կոալիցիա կազմի ՀՅԴ-ի հետ. «Իսկ եթե ՀՅԴ-ն չանցնի, ապա Բաղրամյան 26-ում պլան Բ ունեն՝ «Ծառուկյան»»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր