Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

06 մար 2017 21:18

ՀՀԿ ինքնախոստովանական հոլովակը. Հարցազրույց Հայկ Բալանյանի հետ

 Hayacq.com-ի հարցազրույցը Հայկ Բալանյանի հետ

-Պարոն Բալանյան, ի՞նչ կարծիքի եք ՀՀԿ նախընտրական գովազդային հոլովակի մասին, որտեղ նկատվում են Լևոն Արոնյանը, Արթուր Աբրահամը և Հենրիխ Մխիթարյանը:
-Որպես գովազդային հոլովակ այն ընտիր է։ Այլ հարց է թե ինչ է քարոզում: Ասում է․ դառիր մեզ նման, եղիր մեզ հետ։ Տո սաղի ու ամեն ինչի հերն էլ անիծած։ Ճիշտը կայֆավատն է, Օպերա, աղջիկներ, երիտասարդություն, երաժշտություն ու ոչ մի պորբլեմ և հոգս։ Թուլացեք ու հաճույք ստացեք, կյանք վայելեք մեր հետ: Պարզ ասած Կոկա֊-Կոլայի գովազդ։ Չկան պրոբլեմներ, եթե չես մտածում։ Ապրիր մեզ հետ և մեր նման։ Ինչ ես ընգել ընդե֊-ստե, տես կյանքը ոնց է ու ինչ է, եղիր հանրապետական «պա ժիզնի» ու քո համար լավ է լինելու։ Տես ինչեր են տղերքը «անըմ», բա դու պակաս ե՞ս: Ընգել ընդդիմություն, ազգ, երկիր-֊բան ես խաղացնում։ Դու կարաս, մենք հո գիտենք, որ դու էն կյաժոյի հետ կուզենայիր լինել, Հենոյի հետ պիվա խմեիր, ու օբշի սաղ քո հարցերը լուծեիր։
 
Հոլովակում չկա երկրի առաջ կանգնած ոչ մի մարտահրավեր, խնդիր, քանի որ ոչ մի լուծում ու նվաճում Հանրաետականը ցույց տալու չունի։ Փոխարենը կա անձնական հաջողության, պաշտամունք՝ ընդհանուրից, ազգայինից դուրս: Մի խոսքով, սատանայի գայթակղություն։ Իհարկե մարդիկ չեն հասկանում, որ բոլորը հանրապետական չեն կարող լինել, էդքան փող չկա: Դե բայց խայծ է պետք։ Իսկ ընդհանուր առմամբ մենք տեսանք ՀՀԿ էվոլյուցիան, որի մասին մեզ այդքան ասում էին. պրադվինուտի հանրապետականը միայն Հյուսիսային պողոտյաի գլամուրն է, անկախ սեռից: Այլ տարբերակ ՀՀԿ առաջին սերնդի մարդակերներից հետո, էվոլյուցիան ոսկե երիտասարդությանը չի նախատեսում: 

-Իսկ ինչպե՞ս կգնահատեք Լ.Արնյանի, Ա. Աբրահամի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը այդ հոլովակում: 
-Այդ մարդիկ կայացել են Հայաստանից դուրս՝ առաջին երկուսը Գերմանիայում, Հ. Մխիթարյանը՝ ՈՒկրաինյում և նույնպես Գերմանիայում,  ներկա վարչակարգը իրենց կայացման հետ ոչ մի կապ չունի: Եթե ՀՀԿ-ն, ռուսի ասած, ուզում է примазатся լինի այդ մարդկանց, ապա դա միայն ցույց է տալիս, որ ՀՀԿ-ն ասելիք չունի: 

Հո դիրքերի կանսերվեքը ու պայթած ասֆալտը ցույց չեն տա: Շարժառիթը պարզ է: Բայց կարծում եմ, հիմա էլ այդ մարդկանց փառքն են ուզում գողանան ու իրենց վերագրեն: Եվ այդ իսկ իմաստով, այդ սպորտսմենները իրականում ՀՀԿ զոհեր են: Միայն հույս ունեմ, որ պիտի կարողանան հեռու մնան այդ խաղերից: Ինչքան հեռու, այդքան լավ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր