Ինչո՞ւ է աղմկում Զախարովան
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օրերս անդրադարձել էր Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմանը:
Նա մասնավորապես հայտնել էր. «Մոսկվան զարմացած է Երևանում Գարեգին Նժդեհի արձանի տեղադրմամբ»,-հիշեցնելով ՌԴ վերաբերմունքը Հայրենական Մեծ պատերազմի, նացիզմի, նեոնացիզմի, ծայրահեղականության հերոսացման, վերածնման ցանկացած փորձի նկատմամբ:
Թեմայի շուրջ Hayacq.com-ը զրուցեց ԵՊՄ համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանի հետ:
-Պարոն Շիրինյան, Երևանում Գարեգին Նժդեհի արձանի
տեղադրումը Ռուսաստանում տարoրինակ ընկալվեց: Նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան քննադատությամբ է
հանդես եկել: Ըստ Ձեզ, ո՞րն է նման պահվածքի պատճառը:
-20-րդ դարի համաշխարհային պատմության մեջ առաջին ցեղասպանությունը`
Հայոց Ցեղասպանությունը կատարվել է երիտթուրքերի
ձեռքով: Ռուսաստանի գնահատականով՝ ըստ 1915 թ-ի մայիսի 24-ի բանաձևի, այն որակվել է որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ծանրագույն հանցագործություն: Երիտթուրքերին հաջորդել
է Քեմալի իշխանությունը: 1919 թ.-ին Լենինի բանդան Բեռլինում կապեր է հաստատել երիտթուրքերի հետ, հետո`
Էնվերի այց Մոսկվա, հետո նաև Քեմալ և այլն:
Լենին-Ստալին տանդեմը ոչնչացրել է երկու քաղաքակիրթ
ժողովուրդ և պետություն. մեկը`
Հայաստանի անկախ հանրապետությունը, մյուսը` Հունաստանը: Եվ, եթե սա իրենք չեն դատապարտում, ապա ծիծաղելի է իրենց կողմից բարոյականության
մասին խոսելը: Ես ռուսներին առաջարկում եմ
Լենինին հեռացնել Կարմիր հրապարակից՝
նա մարդկության խարանն է, կամ արդյո՞ք բարոյական է Ստալինին մեծարելը: Նժդեհը ինչ արել է, արել է իր ժողովրդի, իր պետության անվտանգության
ու ապահովության համար և ոչ ավելին: Լենինն ու Ստալինը ավելի ֆաշիստ են, քան ցանկացած
մեկը, ով կարող է նացիստ լինել: Նրանք մեր
պետությունը աճուրդի են հանել, կիսել թուրքերի
հետ:
Մենք սուվերեն երկիր
ենք, ո՞վ է Զախարովան, որ մեզ պետք է ասի`ում արձանը դնենք, կամ`
ինչ անենք: Ռուսը այն տեսակն է, որը չի հիշում`
իրենց երկրի փրկության համար ցեղասպանված մի ժողովուրդ 300 000 զոհ է տվել, նույնիսկ Անգլիան այդքան զոհ չի ունեցել երկրորդ
համաշխարհային պատերազմի ժամանակ: Եթե Ադրբեջանի
պանթյուրքիստներին պիտի դուր գան, թող ուրիշ
տարբերակ գտնեն: Ադրբեջանի հետ իրենց մերձեցման համար փորձեր են անում. ապրիլյան պատերազմը
չօգնեց, հիմա էլ մերձենում են Նժդեհով:
Նժդեհը Հայաստանի համար այն հերոսն է, ինչպիսիք են Կոլչակը
և Դենիկինը Ռուսաստանի համար: