Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»          Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար       Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»    

10 մար 2017 17:05

Եթե պաշտոնների բաժանում անենք, ընտանիքի կարևոր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է կինը

Հայացք մամուլի ակումբում ընտրական գործընթացներին մասնակից կուսակցույունների, դաշինքների առաջին հորիզոնականներում ընդգրկված կին թեկնածուներ՝ Զոյա Թադևոսյանը(Կոնգրես-ՀԺԿ), Անժելա Խաչատրյանը(Ազատ Դեմոկրատներ), Սուսաննա Մուրադյանը (ՕՐՕ) խոսեցին քաղաքական գործընթացներում կանանց դերի և ազդեցության, քարոզարշավի ընթացքի մասին:
 
«Քաղաքական գործընթացներին, անկախ սեռից յուրաքանչյուր մարդ պետք է ակտիվ մասնկացություն ունենա, քանի որ երկրի զարգացման ողջ ընթացքը որոշողը քաղաքականությունն է»,- ասաց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչ Զոյա Թադևոսյանը։ Նրա խոսքով՝ որքան ավելի շատ են քաղաքական գործընթացներին մասնակցում կանայք, խնդիրների լուծումներն ավելի ռեացիոնալ են դառնում. «Եթե ընտանիքում էլ պաշտոնների բաժանում անենք, ընտանիքի կարևոր՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնում է կինը։ Կանայք վաղուց իրենց կայուն տեղն ունեն բոլոր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, տեխնիկա, իսկ ինչու՞ քաղաքականության մեջ չլինել, այդ հարցի պատասխանը որևէ մեկը չի կարող տալ: Կանանց դերը, ինչպես ակտիվ քաղաքականության, այնպես էլ քարոզչության մեջ մեծ է: Եթե տղամարդիկ վախենում են քարոզչությւոն անել, ապա կանայք չեն վախենում»։ 
 
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն էլ քաղաքականության մեջ կնոջ դերակատարության մասին նշեց. «Որոշ մարդիկ զարմանում են կնոջը տեսնելով քաղաքականության մեջ, կարծես թե կինն ու քաղաքականությունն էկզոտիկ համադրություն են, այդպես չէ։ Տարբերակում դնել այստեղ կնոջ և տղամարդու միջև՝ այդքան էլ տեղին չէ: Բոլոր ընտրություններում էլ կանայք ակտիվ դեր են ունեցել։ Այսպես ասած ստվերային գործերում՝ ընտրատեղամասեր, հանձնաժողովներում, շտաբերում հիմնական աշխատանքն իրականացնում են կանայք: Քարոզչության առումով էլ հիմանական բեռն իրենց վրա տանում են կանայք։ Բայց երբ հարցը հասնում է խորհրդարանում աթոռներ զբաղեցնելուն՝ հիմնական գործը տանող կանայք չեն հայտնվում այդտեղ»։ 
 
Իսկ ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Մուրադյանը ավելցարեց. «Երբ բուհ ենք ընդունվում, օրինակ կառավարման կամ իրավաբանական ֆակուլտետ, չեն ասում եկեք քվոտավորենք, չորսից մեկը կին լինի։ Կարմիր դիպլոմավոր մասնագետներ են դուրս գալիս հիմնականում կանայք, բայց կառավարման օղակներում մաքսիմում նրանց տասը տոկոսն են ներգրավված լինում: Առաջընթացի բավականին տեղ ունենք կանաց իրավունքների վերահաստատման ուղղությամբ»:
 
Հարցին թե ինչու պետք է ընտրազանգվածը հենց իրենց կուսակցությանը ձայն տա, բանախոսները պատասանեցին այսպես.«ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի առավելությունը կայանում է նրանում, որ մենք ընդունել ենք այն մարտահրավերը, որ այսօր կանգնած է Հայաստանի առջև։ Դա Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն է՝ խաղաղ ճանապարհով, առանց որի ոչ մի ծրագիր հնարավոր չէ իրականացնել»,-ասաց Զոյա Թադևոսյանը։ «Ազատ Դեմոկրատներ»-ից Անժելա Խաչատրյանը հավելեց. «Մենք միացել ենք մի այնպիսի կենտրոնի՝ ԵԱՏՄ, որը քարոզում է միայն հետադիմություն ու աջակցում է մեր հակառակորդ Ադրբեջանին»։ Սուսաննա Մուրադյանն էլ եւս մեկ համոզիչ փաստարկ առաջ քաշեց. «Մեզ պետք է ընտրել նաև նրա համար, որ բացառում ենք ԱԺ մտնելուց հետո կոալիցիա կազմել ՀՀԿ հետ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր