Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

25 մար 2017 20:10

Սամվել Բաբայանի փաստաբանը հակադարձում է ՀՀ գլխավոր դատախազությանը

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ «Իգլայի» ներկրման գործով կասկածյալի դատավարական կարգավիճակում գտնվողները, այդ թվում՝ Սամվել Բաբայանը, ընդունել են իրենց առնչությունը նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառությանը և տեղեկություններ հայտնել դրա հանգամանքների վերաբերյալ:
Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանը միանշանակ պնդում է, որ դատախազության տարածած լուրը չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է կամայական մեկնաբանություն:
«Ես տեղյակ եմ գործին առնչվող նյութերին և Բաբայանի ցուցմունքներին ու կարող եմ պնդել, որ նա չի ընդունել իրեն ներկայացրած մեղադրանքները և չկան հիմքեր, որոնք ապացուցում են իր առնչությունը «Իգլայի» պատմության հետ, և հետևաբար՝ նա չի կարող առնչություն ունենալ նշված ռազմամթերքի ապօրինի շրջանառության հետ: Դատախազությունը յուրովի է մեկնաբանել Բաբայանի ցուցմունքները և դրանք ներկայացրել որպես առնչություն: Բաբայանին ներկայացրած մեղադրանքները կոնկրետ հոդվածներ են և այդ հոդվածներից որևէ մեկով չկան հիմնավորումներ»,-«7օր»-ին ասել է փաստաբանը:
«Չե՞ք կարծում, որ խնդիրը պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ» հարցին ի պատասխան՝ Քալաշյանը նշել է. «Հաշվի առնելով այն, որ իրավական հարթության մեջ Բաբայանին ներկայացրած մեղադրանքն անհիմն է, հարցը, նաև Բաբայանի համոզմամբ, բնականաբար, արդեն պետք է դիտարկել քաղաքական հարթության մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր