Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

28 մար 2017 16:35

ՀՀԿ-ն մեր մոտ դաժե քարոզարշավ չի անում․ մենք դրանց տուժածներն ենք. սարիթաղցիները շարունակում են նստացույցը.Տեսանյութ

Կալանավորված սարիթաղցիների հարազատներն արդեն մի քանի օր է նստացույց են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի առաջ՝ պահանջելով ազատ արձակել 10 սարիթաղցիներին, ովքեր կալանավորվել են 2016թ. հուլիսի 19-ին Սարի թաղում ոստիկանների հետ բախումներից հետո։

Նստացույցի մասնակից, գործով կալանավորվածներից Հարություն Թորոսյանի եղբայրը՝ Թորոս Թորոսյանը, Դատախազությունից պահանջում է փոխել տղաներին առաջադրված մեղադրանքը, քանի որ այն` ինչ առաջադրվել է նրանց, իրականությանը չի համապատասխանում:

Գործով կալանավորված 9 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրանց սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում:

Թորոս Թորոսյանը նշեց, որ իրենց պահանջն է 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը փոխել առաջին կետով՝ այսինքն՝ եթե գործողություն է տեղի ունեցել, ապա դա կենցաղային հողի վրա վիճաբանություն է. «Ոչ մի ծանր վնասվածք չկա, սաղ հեքիաթ ա»:

«Հիմա նախընտրական շրջան է, ես շատ կուզենայի դիմել ՀՀԿ-ին, որ ուշադրություն դարձնեն այս խնդրին՝ փոքր քաղաք է ու մի թաղամասից կա 10 կալանավոր, իսկ եթե իրենք ի վիճակի չեն լուծում տալ այս խնդրին, ես կցանկանայի դիմել Գագիկ Ծառուկյանին»,- նշեց Թորոս Թորոսյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր