Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը          Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին       Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը    

30 մար 2017 18:34

Գնացեք Տավուշի մարզ, հարցրեք, թե ինչպես են պիտակավորում «Ելք»-ին. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր «ՕՐՕ» դաշինքի ցուցակի ներկայացուցիչ Գեղամ Նազարյանը խոսեց քաղաքական գործընթացների մասին եւ ամփոփեց քարոզարշավը:
Գեղամ Նազարյանի խոսքով տեղի է ունեցել այն, ինչ ի սկզբանե նշում էին ՕՐՕ դաշինքի ներակայացուցիչները, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգով վերացավ քաղաքական ընտրությունը և առաջադրվեցին անասնաբույժերը, տաքսիստները, թաղային հեղինակությունները. «Այն պետք է հանվի, եթե քաղաքական ուժերը մտահոգ են սրանով: Այս պահին ես վստահ եմ` ընտրողների 70 տոկոսը կարծում է, որ ռեյտինգային ընտրակարգը մեծամասնականի պես է և պարզապես ընտրում են անձանց, այլ ոչ թե կուսակցության: Այդպես մի քանի անգամ մեր տուն են եկել և փորձել համոզել, որ իրենք աշխատում են կոնկրետ թեկնածուների օգտին, որոնք կապ չունեն Հանրապետական կուակցության հետ»,-ասաց նա: 
Նրա խոսքով ՕՐՕ դաշինքի վարկանիշը քարոզարշվի ընթացքում բավականին աճեց:  Հարցին՝ ինչպես է վերաբրեվում ԵԼՔ դաշինքի ներակայացուցիչ Նիկոլ Փաշինյանի այն կանխատեսմանը, թե ապագա խորհրդարան են անցնելու ՀՀԿ, Ծառուկյան և ԵԼՔ դաշինքը, Նազարյանն ասաց. «Դա անբարոյակնություն է Նիկոլի կողմից: Նման կեղտոտ քայլեր սովորաբաար կատարում է իշխանութնունը: Գնացեք Տավուշի մարզ, հարցրեք, թե ինչպես են պիտակավորում «Ելք»-ին: Չեմ ուզում ասել հիմա: Ինչ է նշանակում` գնալ գյուղեր, դուրս գալ մեքենայից, խոսել ու թողել-հեռանալ, չխոսել մարդկանց հետ: Փոխանակ միայն իշխանությանը քննադատեն, ընդդիմադիրներին են անդրադառնում: Մենք, բացի իշխանությունից, այլ ուժի չենք անդրադառնում»,- ասաց Գեղամ Նազարյանը:
Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի ժամանակ ՕՐՕ դաշինքի առաջնորդ Վարդան Օսկանյանի հասցեին արված մեղադրանքներին, նա նշեց.«Մարդը եղել է առաջին նախագահ, շատ ինֆորմացիաների է տիրապետում, փոխանակ անդրադառնա իշխանությանը, հիմանական թիրախ է ընտրել ընդդիմադիրներին և հատկապես մեզ»: Նա նշեց, որ Օսկանյանի՝ արտգործնախարար աշխատելու ժամանակ մեր արտաքին քաղաքականության մեջ միայն առաջընթացներ ենք գրանցել. «Վարդան Օսկանյանը իր ջանքերի գործադրմամբ հասավ նրան, որ Լիսաբոնի խայատառակ փաստաթողթից հետո ընդունվեց մադրիդյան սկզբուքները, որտեղ ամրագրվեց Արցախի ինքնորոշման իրավուքը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր