Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող լավագույն բնական միջոցները
Հոդատապը կարելի է որակավորել, որպես արթրիտի տեսակներից մեկը, որը առաջացնում է սուր հոդացավեր: Հադատապն արյան մեջ միզաթթվի բարձր պաունակության արդյունք է: Այդ բյուրեղիկները ձևավորվում են ինչպես հոդերի տարածքում այնպես էլ հենց հոդերի վրա, որն էլ և առաջացնում է դիսկոմֆորտ ու ցավ:
Հոդատապի հակված են մարդու ձեռքերը, դաստակները, մատները, կրունկները, կոճերն ու ոտնաթաթերը: Վիտամին В3-ի չարաշահումը ևս հանգեցնում է հոդատապի: Տղամարդիկ ավելի հակված են այդ հիվանդության, իսկ ահա կանանց մոտ այդ հիվանդությունը նկատվում է դաշտանդադարից հետո:
Հիվանդության առաջացման պատճառները՝
· ալկոհոլի չափից շատ օգտագործումը
· ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքների օգտագործումը
· բարձր զարկերակային ճնշումը
· ոսկրածուծի հիվանդությունը
· որոշ կաթնամթերքներ
· միզասեռական համակարգի խանգարումները
· վեգետատիվ-անոթային հիվանդությունները
· մնսի ու ձկան չարաշահումը
· վնասվածքները
· քաշի ինտենսիվ նվազումը
· վիրահատական միջամտությունը
· վահանագեղձի հիպերֆունկցիան
· միզամուղ պարունակող դեղամիջոցների չափից շատ օգտագարծումը
Ախտանշանները`
· հոդացավեր
· մաշկի կարմրություն
· բորբոքում
· ուռուցք
· տենդ
· հանգույցների առաջացում ծնկների, ձեռքերի, ականջախեցիներում
· հոդերի պասիվություն
· քոր
· դիսկոմֆորտի մշտական զգացողություն
Հոդատապի դեմ պայքարող բնական բուսախոտեր
Մինչ ժամանակակից բժշկության ի հայտ գալը, մարդիկ իրենց հիվանդությունները բուժել են խոտաբույսերի ու բույսերի օգնությամբ: Այդ բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են այլ լիովին անվտանգ: Ներքոներկայացված են այն բնական միջոցները, որոնք կարող են օգնել պայքարել հոդատապի դեմ:
1. Կոճապղպեղ
Կոճապղպեղը աչքի է ընկնում իր եզակի բուժիչ հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև օգնում է բուժել հոդատապը: Կարող եք այն օգտագործել ինչպես թարմ տեսքով, այնպես էլ ավելացնել սննդի մեջ, որպես հատուկ հավելում:
Կարող եք անգամ պատրաստել կոճապղպեղի թեյ, այսինքն կոճապղպեղի արմատիկմները եռացնել թեյի տերևների հետ միասին:
Որպեսզի կարողանաք արագ ազատվել հոդացավերից, մի փոքր կոճապղպեղի մածուկ քսեք ախտահարված հատվածի վրա:
2. Խնձոր
Խնձորը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաև հոդատապի դեմ պայքարող բնական միջոց: Խնձորի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ազատվել այդ խնդրից:
3. Խնձորի քացախ
Խնձորի քացախը հանդիսանում է հոդատապի բուժման ստուգված միջոց: Նոսրացրեք 1 ճ/գ խնձորի քացախը 1 բաժակ ջրի մեջ ու խմեք այդ խառնուրդը:
4. Կերակրի սոդա
Ջրի հետ խառնած 1 ճ/գ սոդան օգնում է թեթևացնել հոդատապի ախտանշանները: Սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշմաբ, խորհուրդ չի տրվում օգտվել այդ միջոցից:
5. Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հոդատապի դեմ պայքարող շատ պարզ ու մատչելի միջոց է: Խառնեք կես հատ կիտրոնի հյութը 1 բաժակ ջրի հետ ու խմեք: Կրկնեք այդ պրոցեդուրան օրական 3 անգամ ու դուք շատ շուտով կզգաք տարբերությունը: Որպես այլընտրանք, կարող եք կիրառել 1/2 թ/գ կերակրի սոդան կիտրոնի հետ:
6. Բանան
Բանանը հարուստ է վիտամին С-ով: Վերջինիս օգտագործումը կարող է բուժել հոդատապի ախտանշանները: Բանանի մեջ առկա նյութերը կարող են քայքայել միզաթթվի բյուրեղիկներն ու այդ կերպ դրանց դուրս բերել օրգանիզմից:
7. Բալ
Բալը հոդատապի դեմ պայքարող հրաշալի միջոց է: Կանոնավոր կերպով օգտագործեք 20 հատ բալ ու շատ շուտով կտեսնեք դրական արդյունքը: Կարող եք կանոնավոր կերպով ամեն օր խմել 1 բաժակ բալի հյութ:
8. Սառը ջուր
Հոդացավերից արագ ազատվելու համար կարող եք օգտագործել նաև սառույց: Սակայն խորհուրդ չի տրվում այն դնել մերկ մարմնի վրա:
Փաթաթեք սառույցն սրբիչով ու 10 րոպե դրեք այն ցավացող հոդի վրա, դա կօգնի ազատվել այտուցվածությունից ու ցավից:
Սառույցի փոխարեն կարող եք նաև օգտագործել սառը ջուր, որը հատկապես շատ օգտակար է սրունքթաթային հոդերի դեպքում:
9. Դառը աղ(անգլյական աղ)
Դառը աղով տաք ջրի մեջ լոգանքը նվազեցնում է ցավային զգացողություներն ու դիսկոմֆորտը: Խառնեք մոտավորապես 2 բաժակ դառը աղ, որպեսզի կարողանաք հասնել ցանկալի արդյունքի: Կրկնեք այդ պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ:
10. Ածուխի փոշի
Ածուխի փոշու խառնուրդով տաք ջրի մեջ լոգանքը թեթևացնում է հոդատապի ախտանշանները: Դա բավականին արդյունավետ միջոց է:
Կարող եք նաև, որպես անաբոլիկ օգտագործել մի փոքր ակտիվացված ածուխ: Ածուխի չափաքանակը սակայն պետք է շատ թույլ լինի:
11. Արքայախնձոր
Սննդի մեջ արքայախնձորի կամ վերջինիս հյութի օգտագործումը կօգնի ազատվել հոդատապի ախտանշաններից:
12. Ջուր
Օգտագրծեք որքան հանարավոր է շատ ջուր: Եթե մարդու օրգանիզմում խոնավությունը բավարար քանակությամբ է, ապա հոդատապը չի կարող զարգանալ:
13. Թուրինջ
Թուրինջը հոդատապի դեմ պայքարող հիանալի միջոց է:
14. Հիդրոթերապիա
Տաք ջրի մեջ լողալը թուլացնում է մարդու հոդերնն ու մկանները, դա կարող է անգամ ժամանակավորապես բթացնել ցավը:
15. Գիհի յուղ
Գիհի յուղի օգտագործումը կօգնի բուժել հոդատապի ախտանշանները:
16. Թեղու (вязовый) թեյ
Թեղու տերևներըը հանդիսանում են սուր հոդատապի ցավերի դեմ պայքարող շատ արագ միջոցներ:
17.Վայրի քրքում(сафлор)
Վայրի քրքումի պատիճները օգտագործելով հնարավոր է բուժել հոդատապի ախտանշանները, քանի որ այն հանդիսանում է հոդատապի դեմ պայքարող շատ արդյունավետ միջոց:
18. Լոբի
1 ամիս շարունակ կանոնավոր կերպով լոբու հյութի օգտագործումը կօգնի վերականգնել օրգանիզմն ու ազատվել այդ խնդրից:
19. Մեղի
Մեղրի ու խնձորի քացախի խառնուրդը կօգնի ազատվել այդ խնդրից, պարզապես ընդունեք այդ խառնուրդը օրական 2 անգամ:
20. Մանանեխ
Մանանեխը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու նյարդերի վրա: Ախտահարված հատվածների վրա քսեք մանանեխի ու ցորենի ալյուրից պատրաստված խառնուրդ ու այդպես թողեք ամբողջ գիշեր:
21. Հյութեր
Խառնեք վարունգի, գազարի ու բազուկի հյութն ու խմեք, քանի որ այդ հյութերը օգնում են բուժել հոդատապը:
22. Կտավատի յուղ
Որպեսզի կարողանաք թուլացնել ցավային զգացողությունները ախտահարված հոդերի վրա քսեք տաք կտավատի յուղ:
Գոյություն ունեն նաև մի շարք այլ խոտաբույսեր, որոնք բավականին արդյունավետ են հոդատապի դեմ պայքարում:
Ինչպես կանխել հոդատապի առաջացումը՝
· օգտագործեք որքան հնաարավոր է շատ ջուր
· հետևեք համակարգված սննդակարգի
· օգտագործեք մրգային ու բանջարեղենային հյութեր
· խուսափեք ալկոհոլի օգտագործումից
· հետևեք քաշին
· խուսափեկ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են պուրինով, օրինակ կարմիր միսը, տոֆուն և այլն
· օգտագործեք վիտամին С պարունակող մրգեր, օրինակ խնձոր, նարինջ, բանան
· ամեն անգամ սնունդ ընդուելուց հետո օգտագործեք կիտրոնի հյութ
· խուսափեք միզամուղ միջոցների օգտագործումից
· մի օգտագործեք ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքներ
· օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթ
· օգտագործեք աղցաններ ու մրգեր
Հետևեք ձեզ ու եղեք առողջ: