Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

04 ապր 2017 16:02

ՀՀԿ որ պատգամավորներին այլեւս չենք տեսնի խորհրդարանում

Ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ մի շարք պատգամավորներ չեն անցել 6–րդ գումարման Ազգային ժողով։
Ըստ նախնական հաշվարկների՝  նոր խորհրդարանում չեն լինի ՀՀԿ տարածքային ցուցակներով առաջադրված, ԱԺ հետեւյալ պատգամավորները՝  Առաքել Մովսիսյան, Ալեքսան Պետրոսյան, Հրանտ Գրիգորյան, Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան, Մնացական Մնացականյան, Վարդան Այվազյան, Սուքիաս Ավետիսյան, Մարտուն Գրիգորյան, Մուշեղ Պետոյան, Հակոբ Հակոբյան (Կիլիկիայի Հակոբ):
Տարածքային ցուցակներով չառաջադրված եւ համապետական ցուցակներում էլ չընդգրկված, կամ անցողիկ տեղեր չզբաղեցրած որոշ ԱԺ ՀՀԿ պատգամավորների նույնպես այլեւս չենք տեսնի խորհրդարանում։ Նրանց թվում են Լեւոն Մարտիրոսյանը, Հովհաննես Սահակյանը,  Լեռնիկ Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Մհեր Սեդրակյանը, Համլետ Հարությունյանը,  Գարեգին Նուշիկյանը։
Նշենք, որ ՀՀԿ–ն նախնական տվյալով 58 մանդատ կստանա՝ 28–ը համապետական,  27–ը՝ տարածքային ցուցակներով, եւս երեք մանդատ նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար։
ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կներկայացնի ապրիլի 9-ին:
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները, ըստ որոնց՝ արդյունքները բաշխվել են հետեւյալ կերպ. Հանրապետական կուսակցություն- 49,12 տոկոս, «Ծառուկյան» դաշինք՝ 27,32 տոկոս, «Ելք» դաշինք՝ 7,77 տոկոս, ՀՅԴ՝ 6,57 տոկոս: Ըստ այդմ, ՀՀԿ-ն կստանա 58 մանդատ, «Ծառուկյան դաշինքը՝ 31 մանդատ, «Ելք» դաշինքը՝ 9 մանդատ եւ ՀՅԴ-ն՝ 7 մանդատ: Ընտրություններին մասնակցած մնացած 5 ուժերը («Ազատ դեմոկրատներ, «Հայկական վերածնունդ», ՕՐՕ դաշինք, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք եւ Կոմկուս) չեն հաղթահարել նվազագույն շեմը:
ԿԸՀ նախնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 590 քաղաքացիներից 1 մլն 577 հազար 323-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր