Ադրբեջանի ակնկալիքները չարդարացան. Ռոման Մելիքյան
![](https://mail.hayacq.com/uploads/roma-meliqyan.jpg)
«Ադրբեջանի ազգաբնակչությունը պատրաստ չէ պատերազմի. եթե մեզ մոտ կամավորների հոծ խմբեր են մեկնում առաջնագիծ, նրանց մոտ ընդհակառակն է` Ադրբեջանում նման բան չկա»,- գնահատելով հայկական և ադրբեջանական կողմերի մարտունակությունը` նշեց Ռոման Մելիքյանը` կարծիք հայտնելով, որ Ադրբեջանն այս բլից գործողություններով նպատակ ուներ գործնականում պարզել իրենց և մեր ներուժը. «Դիվերսիոն հարձակումներ միշտ էլ եղել են, բայց այսպիսի լայնամասշտաբ մարտեր` ոչ: Մի բան, սակայն, հստակ է` Ադրբեջանի ակնկալիքները չարդարացան»:
Ինչ վերաբերում է այս իրավիճակում Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախության ճանաչման հավանականությանը, քաղաքագետը նշեց, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ դե յուրե պայմանագիր ենք ստորագրելու Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության հետ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ արդեն որոշակիորեն նաև իրավական մակարդակով ենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը. «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ չենք ճանաչում Ղարաբաղի անկախությունը, որպեսզի բանակցային գործընթացը չտուժի, բայց եթե իրավիճակը սրվի, մեզ ուրիշ ելք չի մնալու, և նախագահի հայտարությունն Արցախի անկախության ճանաչման կես ճանապարհն էր»,- շեշտեց Ռոման Մելիքյանը: