Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

11 ապր 2017 16:39

Որևէ արդարացում չպետք է լինի ընտրակաշառքի վերաբերյալ. Տեսանյութ

Հայացք մամուլի ակումբի հյուր ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը խոսեց ներքին և արտաքին քաղաքականության, խորհրդարանական համակարգի արդյունավետության մասին: Խոսրով Հարությունյանի կարծիքով ՀՀԿ հաղթանակին էապես նպաստեց  Կարեն Կարապետյանի վարկանիշը: Վերջինս շեշտել է, որ ՀՀԿ-ի առավելությունն այն էր, որ նախապես հայտարարեցին կառավարության կազմի, ապագա վարչապետի ու պաշտպանության նախարարի մասին: Անդրադառնալով ընտրակաշառքին՝ Խոսրով Հարությունյանն ասաց. «Մենք շատ հաճախ դա լսում ենք նույնիսկ այն կուսակցություններից, որոնք ընտրակաշառք են բաժանել: Դա պայմանավորում են մարդկանց սոցիալական վիճակով: Իմ պատկերացմամբ, խնդիրը հասարական ընկալումների մեջ պիտի վերանայվի, որեւէ արդարացում չպետք է լինի ընտրակաշառքի վերաբերյալ: Երաշխիք չկա, որ ընտրակաշառք վերցնողը կարող է դառնալ չինովնիկ եւ շարունակել այդ վտանգավոր երեւույթը: Ընտրակաշառքն արդեն անիմաստ քայլ է, օգուտ չտվող: Ես ասում եմ՝ դա պախարակելի է, արատավոր երեւույթ է: Չեմ կասկածում, որ մեր առօրյայից այդ երեւույթը դուրս կմղվի, քանի որ քվեն վերահսկելի չէ: Ընտրողների շրջանում պետք է արմատավորվի այս գաղափարը, որ քվեն վերահսկելի չէ»,-նշեց Խոսրով Հարությունյանը: Նրա խոսքով՝ այս ընտրություններում ճանապարհի, կտուրի վերանորոգման խոստումները էական ազդեցություն չունեցան: 
Հարությունյանի խոսքով մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ ընտրության արդյուքնները հանրության և քաղաքական հիմնական դերակատարների կողմից ընդունվում են.«Եթե մենք հետընթացք գցենք մեր քաղաքական պատմությանը, ապա կարող ենք պնդել, որ այդ պատմությունը իրենից ներկայացնում է հետընտրական զարգացումների, քաղաքական ճգնաժամի մի ամբողջ շղթա: Այս անգամ հանրությանը, մեզ բոլորիս հաջողվեց շրջանցել նմանատիպ զարգացումը»,- ասաց նա: Ըստ Հարությունյանի` սա պայմանավորված էր ընտրական համակարգի այն նորույթներով, որոնք բացառեցին կամ գրեթե բացառեցին ընտրախախտումները տեղամասերում և ըստ նրա` սա լուրջ ձեռքբերում է: Խոսրով Հարությունյանը  վստահեցնում է, թե շատ կցանկանար, որ խորհրդրան անցներ  ընդդիամդիր Հայ ազգային կոնգրես կուսակցությունը։ «Ես շատ կուզենայի Հայ ազգային կոնգրեսը լիներ խորհրդարանում: Որպես քաղաքական մեծամասնության ներկայացուցիչ՝ ինքս անձամբ շահագրգռված եմ, կոնստրուկտիվ, մասնագիտական կարողություններով օժտված ընդդիմություն լինի, ես դրա կարիքն ունեմ։ Ինձ համար անհամեմատ ավելի հետաքրքիր է բանավիճել մասնագետի հետ, գործից հասկացողի հետ, քան թե դեմագոգի հետ՝ այդ թվում տնտեսության ոլորոտում։ Թե ինչպիսին կլինի այս խորհրդարանը այդ առումով կամ «Ելքը» որպես ընդդիմություն, Խոսրով Հարությունյանը դեռ չի կարող ասել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր