Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

04 ապր 2016 15:45

Պատերազմում կարևոր է հայ կնոջ դերը. Լ. Սարգսյան

ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Ապրիլի 4-ին Հայացք մամուլի ակումբում հանդես եկավ հայտարարությամբ, որով նախատեսում է հավաքագրել կին կամավորների: «Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ միասնական է և կարող է ապահովել բանակի թիկունքը: Իշխանությունը և ընդդիմությունը պետք է մի կողմ դնեն իրենց տարաձայնությունները և լծվեն հայրենիքը պաշտպանելու նվիրական գործին: Այստեղ շատ կարեւոր է հայ կնոջ դերը: Որպես կին քաղաքական գործիչ, ես գիտակցում եմ նաև իմ պատասխանատվությունը հայրենիքի հանդեպ: Ուստի պատրաստ եմ նախաձեռնել կանանց կամավորական ջոկատների կազմակերպումը: Անդամագրված կանայք նախնական զինվորական պատրաստություն անցնելուց հետո կմեկնեն ռազմի դաշտ և կաջակցեն մեր հերոս զինվորներին` զբաղվելով թե բուն ռազմական գործողություններով, թե թիկունքի ապահովմամբ»,- հայտարարեց նա:

Լյուդմիլա Սարգսյանը տեղեկացրեց, որ արդեն առաջարկը գրավոր տեսքով ուղարկել է ՀՀ Պաշտպանության նախարարությանը: Համաձայնություն ստանալուց հետո կհրապարակի կանանց կամավորական ջոկատների ստեղծման նախաձեռնության կազմակերպչական մանրամասները:Նա նաև վկայակոչեց Իսրայելին, որը տարիներ շարունակ հակամարտության մեջ է Պաղեստինի հետ: «Իսրայելում չկա մի քաղաքացի, որը նախնական զինվորական պատրաստություն անցած չլինի»,-ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր