Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. որոնք են դրանք          Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց       Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը    

15 ապր 2017 18:40

Ջրի օրական չափաբաժինը ըստ մարմնի զանգվածի

 

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մարդկային  օրգանիզմի  60-80%-ը բաղկացած է ջրից: Սակայն շատ քչերն են մտածել այն մասին, թե որքան կարևոր է այդ  ջրային բալանսի պահպանումը: Առավել հաճախ մարդիկ խմում են ջուր այն ժամանակ, երբ զգում են ծարավի անհագ զգացողություն, սակայն դա շատ սխալ մոտեցում է:

Որքան ջուր է հարկավոր խմել ամեն օր

 

Այդ ամենը պարզելու համար ձեզ ենք ներկայացնում արդեն պատրաստի հաշվարկներ: Ձեզ անհրաժեշտ կլինի ընդամենը գտնել ձեր քաշն աղյուսակի ձախ սյունակում:

 

Եթե աղյուսակում չգտնեք ձեր քաշը, կարող եք օգտվել  օրվա անհրաժեշտ ջրի նորմային հետևյալ  հաշվարկման բանձևից

 

(մարմնի զանգված* 0,03) + (ֆիզիկական ակտիվության  ժամանակը  ժամերով * 0,4) =  կնոջ համար

 

(մարմնի զանգվածը* 0,04) + (ֆիզիկական ակտիվության  ժամանակը ժամերով * 0,6) = տղամարդու համար

 

Գոյություն ունեն նաև հավելյալ գործոններ, որոնք պահանջում են օգտագործվող ջրի քանակության ավելացում:

 

суточная норма воды1. Տաք եղանակը

Տաք ամռանը հարկավոր է օրական անհրաժեշտ ջրի նորմային ավելացնել  ևս 1 կամ 2 բաժակ ջուր:

2. Մրսածության հիվանդություններ

 

Մեծ քանակությամբ տաք հեղուկը նպաստում է արագ վերականգմանն ու օրգանիզմից տոքսիների դուրսբերմանը:

3. Հղիություն

 

Այս դեպքում օրական անհրաժեշտ ջրի քանակությանը հարկավոր է ավելացնել ևս 1 բաժակ ջուր: Հիշեք, որ այս շրջանում օրգանիզմին շատ է հարկավոր նորմալ նյութափոխանակություն:

 

Նշենք, որ թեյը սուրճը, հյութերն ու քաղցր ջուրը չեն  հաշվարկվում օրվա մեջ անհրաժեշտ ջրի քանակության հաշվարկում: Ջրային բալանսի պահպանման հարցում լավագույն տարբերակը մնաում է մաքուր  խմելու ջուրը:

 

Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել գազավորված ջուր, քանի որ այդ դեպքում ածխածնային գազի պղպջակները լրացնում են ստամոքսի տարածքն ու ստեղծում են ստամոքսը չափից ավելի լցված լինելու զգացողություն: Արդյունքում մարդկանց կողմից օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությունը նվազում է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր