Տեսանյութ.Ինչպես հասկանալ, արդյոք երեխայի մոտ կա ուշադրության պակաս և հիպերակտիվության համախտանիշ          Մայիսի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում. եղանակն՝ առաջիկա օրերին    

25 ապր 2017 14:22

Սեթեւեթելու 7 հնարք, որոնց ոչ մի տղամարդ չի դիմանա

1. Հայացք
Բնականաբար, սա առանցքային դեր ունի: Եթե ուզում եք ինչ-որ մեկին ազդակ ուղարկել, հարկավոր է այդ մարդուն ժպիտով կամ կրքոտ հայացքով նայել: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե որքան ժամանակ եք ծանոթ:
2. Հպում մազերին
Այս շարժումը նույնպես կարող է սեթեւեթանքի մաս դառնալ, քանի որ մարմնի լեզվով դա նշանակում է, որ զրուցակիցը հետաքրքրում է ձեզ:
3. Ծիծաղ
Եթե անկեղծորեն ծիծաղեք, երբ նա կատակում է, ցույց կտաք ձեր հետաքրքրվածությունը: Զգույշ եղեք, այս հարցում կարեւորը չափը չանցնելն է:
4. Աչքերի մեջ նայել
Տեսողական կոնտակտն ամենալավն է գործում: Հենց դա է օգնում անտեսանելի թելով կապել ապագա զուգընկերներին:
5. Հենվել ուսին
Այս շարժումով նրան ցույց կտաք ձեր վստահությունն ու մտերմանալու ցանկությունը:
6. Հպում
Շփումից բացի՝ կարեւոր է նաեւ շոշափելի կոնտակտ ապահովել: Այդ պատճառով կարող եք պատահաբար դիպչել նրա ափին կամ ձեռքի այլ հատվածին:
7. Շփոթմունք
Սա շատ է գրավում որոշ տղամարդկանց, այդ պատճառով եթե նրան հաջողվել է ձեզ ստիպել կարմրել (լավ իմաստով), պետք չէ թաքցնել դա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր