Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

26 ապր 2017 18:30

Ինչու միսը եփելուց պետք է 2 գդալ քացախ ավելացնենք

Այս փոքրիկ հոդվածում մենք կպատմենք, թե ինչպիսի խորամանկությունները կօգնեն լավացնել կերակուրը՝ հաղորդել նրան նոր համ և երկարեցնել պահպանման ժամկետը: Այս և այլ օգտակար խորհուրդներ՝ հաջորդիվ.  

1. Նրանց համար, ովքեր սիրում են կարտոֆիլ՝ բաղադրատոմս: Կտրատեք 2 խնձոր, ցողեք այն կիտրոնահյութով և եփեք կարագի մեջ: Հետո ավելացրեք պատրաստի կարտոֆիլի պյուրեյի մեջ այս խնձորակարագային խատնուրդը, նաև կաթ և սերուցք: Նուրբ և համեղ:

2. Միսը եփելուց ավելացրեք երկու գդալ քացախ: Համը կլինի նուրբ և համեղ:

3. Իդեալական թափանցիկ մսային դոնդող (холодец) կստացվի, եթե եփելու ընթացքում արգանակի մեջ ավելացնեք 2-3 ձվի կճեպ:

4. Ձկան թարմությունը կարելի է որոշել սառը ջրով լցված ամանի միջոցով: Ոչ թարմ ձուկը կբարձրանա ջրի երես, իսկ թարմը՝ կիջնի ջրի հատակը: Մաքրելուց առաջ, ձկան վրա քացախ քսեք և թողեք մի քանի րոպե: Այդպես այն ավելի հեշտ կմաքրվի:  

5. Ընդամենը 2 պտղունց լուծվող սուրճը մսի սոուսին կհաղորդի հավելյալ բարկահամություն: Ոչ մեկին մի բացահայտեք գաղտիքը և ձեր խոհարարական հմտությունը անպայման կգնահատեն:

6. Շամպայնի գազավորվածությունն ու համը կարելի է վերադարձնել՝ նրա մեջ ավելացնելով մի քանի հատիկ չամիչ:

7. Սննդային թաղանթը ավելի հեշտ կլինի օգտագործել, եթե այն պահեք սառնարանում: Այդպես այն չի պատռվի և չի կպնի ձեռքերին:

8. Որպեսզի կաթը երկար ժամանակ չթթվի, պետք է նրա մեջ ավելացնել շատ փոքր քանակությամբ սննդի սոդա: Բավարար է դանակի ծայրով:

9. Օմլետի մեջ, կաթի փոխարեն, ավելացնելով հանքային կամ սովորական ջուր, դուք կստանաք անհավանական փքուն կերակուր: 10. Որպեսզի կաթը եռացնելուց չկտրվի, նախքան եռացնելը, կաթսան ողողեք սառը ջրով, իսկ ծայրերին քսեք կարագ: Այդպես նաև եռալուց կաթը չի թափվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր