Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

29 ապր 2017 20:15

Սերժ Սարգսյանն արդեն «դաբրո» է տվել նոր ԱԺ հավանական պատգամավորներին

Նորընտիր ազգային ժողովի ՀՀԿ-ական  պատգամավորների հավանական ցանկը  արդեն հայտնի է:
Այդ են վկայում Hayacq.com-ի այն տեղեկությունները, համաձայն որոնց պոտենցիալ խորհրդարանականներից պահանջում են լուսանկարներ և մանդատների համար այլ անհրաժեշտ տվյաներ:
Հիշեցնենք, որ  ըստ Սահմանադրության ԱԺ-ն իր առաջին նիստը պետք է անցկացներ ապրիլի 27-ին, բայց քանի որ մինչ երեկ Սահմանադրական դատարանը քննում էր ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը, այդ օրը տեղափոխվել է մայիսի 18-ին:
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 28-ին   «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հայցով Սահմանադրական դատարանը բացասական որոշում կայացրեց:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները հատուկ էին ձգձգում ՍԴ որոշման հրապարակումը, որպեսզի ԱԺ նիստերը չմեկնարկեին մինչև մայիսի 14-ին կայանալիք Երեւանի քաղաքապետի ընտրությունները: Բանն այն է, որ ըստ այդ տեղեկությունների՝ իշխանական վերնախավը հատկապես Երևան քաղաքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ու առավելագույն ձայներ ապահոված թեկնածուներին հանձնարարել է Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ աշխատել քաղաքապետի իրենց թեկնածու Տարոն Մարգարյանի գլխավորած ավագանու ցուցակի համար: Միայն դրանից հետո Սերժ Սարգսյանը կորոշի, թե Երևան քաղաքում գտնվող չորս ընտրատարածքներից հատկապես որ թեկնածուին կտանի ԱԺ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր