Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է          Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ       Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին    

07 ապր 2016 15:57

Առանց Ղարաբաղի իրավունք չունենք որևէ փաստաթուղթ ստորագրել. Ս. Գրիգորյան

«Պետք է ամեն կերպ առաջ բերել Ղարաբաղը, նույնիսկ եթե հրադադարի մասին հայտարարությունը արեցին երկու կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, միևնույնն է առանց Ղարաբաղի իրավունք չունենք որևէ փաստաթուղթ ստորագրել: Պետք է ներգրավել Ղարաբաղը բանակցային գործընթացում, առանց դրա մենք նոր լարված իրավիճակների փաստի առջև կկանգնենք»,-ապրիլի 7-ին Հայացք մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Վերջինս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինկոչ է անում, որպեսզի նրանք զերծ մնան ինչ-որ ոգևորական հայտարարություններ անելուց. «Ինչպես կարելի է այս ատելության մթնոլորտում Հայաստանի, Ղարաբաղի կամ նույնիսկ Ադրբեջանի վզին փաթաթել հակամարտության հետ կապված ինչ-որ լուծում: Ադրբեջանը սրանով ցույց տվեց, որ իրենք ուղղակի ուզում են հայերին քշել Ղարաբաղից, մի՞թե ակնհայտ չէ, որ ուզում են հայաթափման միջոցով լուծել ղարաբաղյան հարցը»,- նշեց Ստեփան Գրիգորյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր