Դեղաբույսեր որոնք կարգավորում են շաքարի մակարդակը արյան մեջ
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն դեղաբույսերը՝ արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար.
Սպիտակ մանանեխ. սպիտակ մանանեխի սերմերը (1 թ.գ.) հարկավոր է օրական 1 անգամ ընդունել առանց ծամելու և խմել սոխի թուրմ (1 հատ խոշոր սոխը մանր կտրատել, ավելացնել սենյակային ջերմաստիճանի եռացրած ջուր, թրմել 3 ժամ և քամել):
Մոշենու տերևներ. շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար է նաև մոշենու տերևների թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 2 ճ.գ. տերևները 1 ժամ թրմել 500 մլ եռման ջրում, այնուհետև քամել և ընդունել օրական 4 անգամ ուտելուց առաջ կես բաժակ:
Կուսածաղիկ խոտային. շաքարային դիաբետի դեպքում շատ օգտակար է այս խոտաբույսի եփուկը: Հարկավոր է 1 ճ.գ. հումքը թրմել 200 մլ եռման ջրում և ընդունել օրական երկու անգամ կես բաժակ:
Հապալասենու տերևներ. այս բույսը պարունակում է նյութ, որը նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը: Հարկավոր է օրական 2-3 անգամ խմել հապալասենու տերևների թուրմը (2 ճ.գ. տերևները թրմել 1 բաժակ եռման ջրում):
Ոլոռ ցանովի. կանաչ ոլոռն օգնում է նվազեցնել շաքարի մակարդակը, սակայն այն խորհուրդ չի տրվում օգտագործել հոդատապի, սուր նեֆրիտի (երիկամաբորբ), ստամոքսի ու աղիների բորբոքային հիվանդությունների սրման, արյան շրջանառության քրոնիկ անբավարարության դեպքում: