Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

07 մայիս 2017 14:26

Ձվի դիետա. 10 կգ` 7 օրում

Ձվի դիետա. 10 կգ` 7 օրում
Ձվի դիետան կօգնի Ձեզ հրաժարվել ավելորդ 10 կիլոգրամներից, բայց ընթացքում ստիպված չեք լինի քաղցած մնալ, վիտամինների կորուստ ունենալ: Ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը: Ձվի դիետան տևում է մեկ շաբաթ:Երկուշաբթի
Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ:
Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե' խաշած, աղով:
Ընթրիք. Եփած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ կեֆիր:
Երեքշաբթի
Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:
Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ ջուր:
Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Չորեքշաբթի
Նախաճաշ. 1 բաժակ ջուր' 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:
Ճաշ. Խաշած միս' 200 գր, 1թուրինջ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Հինգշաբթի
Նախաճաշ. Ձվածեղ' 3 ձվից, աղով և կանաչիով:
Ճաշ. Հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս' առանց կաշվի, 150գր
Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:
Ուրբաթ
Նախաճաշ. Աղցան' 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:
Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:
Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր
Շաբաթ
Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ' 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:
Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու:
Ընթրիք. Միայն հանքային ջուրէ առանց սահմանափակման
Կիրակի
Նախաճաշ. ½ միջին թուրինջ, 2 եփած ձու:
Ճաշ. Եփած միս' 200 գ, 1 նարինջ:
Ընթրիք. Միայն հանքային ջուր:
Որպեսզի ձվի դիետան արդյունավետ լինի, հետևեք այս խորհուրդներին.
Խմեք միայն ալկալային հանքային ջուր:
Այս դիետան ներառում է միայն անյուղ կաթնամթերք:
Դիետայի վերջին օրերն անցկացնում են առանց ընթրիքի:
Դիետային ճիշտ հետևելու դեպքում արդյունքները հաստատ կգոհացնեն ձեզ: Մի խախտեք ոչ մի կետ:
Եթե շատ քաղցած եք, կարելի է ուտել 1-2 հում ձու:
Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել:
Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը:
Թույլատրվում է օգտագործել նաև վիտամինային համալիրներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր