Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

08 մայիս 2017 15:15

12 խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել կյանքի դժվար շրջանը

 

12 խորհուրդ, որոնք կօգնեն հաղթահարել կյանքի դժվար շրջանըԿյանքում յուրաքանչյուրն ունենում է ծանր ժամանակներ: Երբեմն դրանք օրեր են, երբեմն՝ շաբաթներ, երբեմն՝ ամիսներ, և նույնիսկ՝ տարիներ: Պատճառները կարող են տարբեր լինել. ֆիզիկական կամ էմոցիոնալ տրավմա, դեպրեսիա, կոտրված սիրտ, իսկ հնարավոր է, որ ընդհանրապես չլինեն ոչ մի տրամաբանական պատճառներ: Բայց Դուք ուղղակի Ձեզ ծանր եք զգում. ծանր է գնալ աշխատանքի, ամեն օր վեր կենալ մահճակալից, ուղղակի ոտքը ոտքի առաջ դնել: Իսկապես ծանր է:

Բայց դա նորմալ է: Դա չի նշանակում ավելին, քան այն, որ Դուք մարդ եք: Իսկ դա բարդ է լինում: Եվ եթե հիմա Դուք նման վիճակում եք, ապա օգնեք Ձեզ այս խորհուրդներից գոնե մի քանիսով:

1. Էմոցիաները դուրս թողեք: Կարելի է շատ լաց լինել:

2. Մի վերցրեք Ձեզ վրա լրացուցիչ պարտականություններ: Ավելի լավ է՝ մնացեք տանը, և, եթե հնարավոր է, աշխատեք տանից: Ձեզանից մի խլեք Ձեզ հատկացված ժամանակը:

3. Պակասեցրեք Ձեր նկատմամբ պահանջներն այս շրջանում: Մի սպասեք Ձեզանից արարքներ, թուլացեք:

4. Օգնություն խնդրեք մայրիկից, ընկերոջից, ընկերուհուց, սիրած մարդուց, հոգեբանից, վերջիվերջո:

5. Զբոսնեք մաքուր օդին: Քնեք օրական 7 ժամից ոչ քիչ, լողացեք, ճիշտ սնվեք, բավարար քանակությամբ ջուր խմեք:

6. Կարդացեք մարդկանց ոգևորիչ պատմություններ, ովքեր գլուխ են հանել այնպիսի դժվարություններից, ինչպիսին Ձերն է:

7. Զբաղեցրեք Ձեզ ինչ-որ բանով. գործեք, թխեք, նկարեք: Զբաղեցրեք՝ ինչով ասես: Դրանք, վերջիվերջո, հակասթրեսային զբաղմունքներ են:

8. Բաց թողեք ֆիզիկական էներգիան. մարզումներ, սպորտ, յոգա, լող և այն ամենը, ինչը կօգնի Ձեզ հոգնածություն զգալ:

9. Գրառեք Ձեր զգացմունքները: Գրառեք օրագրում, բլոգում, ուղղակի գրեք թղթի կտորի վրա:

10. Կազմեք թոփ-20, թե ինչու է Ձեր կյանքը հիասքանչ:

11. Կազմեք թոփ-20, թե ինչու եք Դուք արժանի երջանկության:

12. Գնացեք դեպի բնությունը, սովորեք նրանից. լցվեք սարերի էներգիայով, ամեն ինչ ալիքի հետ թողեք ծովում և զգացեք Ձեզ տիեզերքի մի մասնիկ:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր