Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 մայիս 2017 16:25

Գոնե փոքրիկների բուժման համար դրսից մասնագետներ հրավիրվեն. Վարդան Կարապետյան

Գոնե փոքրիկների բուժման համար դրսից մասնագետներ հրավիրվեն. Վարդան Կարապետյան
Էրեբունի բժշկական կենտրոնում ծնված հնգյակի հայրը՝ Վարդան Կարապետյանը, նշել է, որ հիվանդանոցը նախապես պատրաստված չի եղել ընդունելու երեխաների ծնունդը:
«Ցանկացած ծնողի համար  դժվար է  երեխաների կորուստը: Ինչո՞ւ արտասահմանից չհրավիրեցին մասնագետների, և ծնված հենց առաջին վայրկյանից լուրջ հսկողություն չսահմանվեց. հնարավոր է, որ երեխաների կյանքը հնարավոր լիներ փրկել: Հիմա լսել ենք, որ նոր-նոր ուզում են դրսից մասնագետներ հրավիրեն. ի՞նչ է դա նշանակում... Ինչո՞ւ հենց սկզբից չեն դա արել, որ այսօրվա օրով իմ երկու երեխաները հիմա չկան»,- նշել է հայրը:  

Հնգյակի հայրը նշեց, որ  իրեն չեն էլ տեղեկացնում, թե երեխաների վիճակն ինչպես է ու երեխաների  մահվան լուրը   կայքերից  է  իմացել: 
 Դրսից մասնագետներ բերելու լուրելի մասին հայրը նշեց, որ  հեռուստացույցով լսել են, թե Ռուսաստանից մասնագետ են հրավիրում։
«Իմ երեք երեխաների վիճակը  ծանր է, տղան, ասում են, ծայրահեղ ծանր է։ Բայց այդպես  ո՞նց կլինի՝ նորմալ քաշով էլ տվել ենք, ամենամեծ քաշն է եղել, հիմա ասում են, որ միացված է Հայաստանի ամենալավ միակ ապարատին ու տղաս  այդ միակ ապարատով է շնչում: Բա որ գիտեիք մի ամիս առաջ, որ նման երեխաներ են ծնվելու, ու Հայաստանում նման բան չի եղել, գիտեիք, որ երեխեքը թերաճ են ծնվելու, լրիվ զարգացած չեն ծնվելու, ինչո՞ւ այդ մասնագետին շուտ չէիք կանչել, շուտ չէիք նախապատրաստվել, ասել, որ նման բան է լինելու։ Կհետաձգեր, կարող է հնարավոր լիներ, որ այդքան շուտ էլ չծնվեր. երկու շաբաթ իրենց մամայի արգանդում կարողանային ավել պահել, ավելի լավ կզարգանային։ Այդ ամեն ինչը չպե՞տք է ասեին, որ իմ երկու երեխային չկորցնեի, ոչ մի ծնողի չէի ցանկանա, նույնիսկ թշնամուս չէի ցանկանա այդ ցավը զգալ» ,- ավարտեց խոսքը Վարդան Կարապետյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր