Արմենակ, Ռոբերտ, Անդրանիկ, Քյարամ․․․ Հուշաքար Արարատի գողտրիկ մի անկյունում․ Տեսանյութ
Մայիսի
6-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի ունեցավ 116 դիրքում հերոսաբար կռված և
նահատակված ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ Արմենակ Ուրֆանյանին, Ռոբերտ
Աբաջյանին, Անդրանիկ Զոհրաբյանին և Քյարամ Սլոյանին նվիրված հուշաքարի բացման
հանդիսավոր արարարողությունը։ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանի ձեռամբ խաչքարի
օծման և օրհնության ծիսակարգից հետո Արմենակ Ուրֆանյանի և Անդրանիկ Զոհրաբյանի
մայրերը կատարեցին հուշաքարի բացման արարողությունը:
Անդրանիկ
Զոհրաբյանի ծննդավայրում հուշաքարի պատրաստման, տեղադրման մտահղացումը և
նախաձեռնությունը Անդրանիկի հորեղբայր Ջիվան Ալեքսանյանինն է՝ Ուրցաձոր գյուղից և
Արմեն Մկրտչյանինը՝ Արարատ քաղաքից։ Նրանց պատահական հանդիպումից և 116 դիրքում
զոհված տղաների մասին խոսակցություններից հետո էլ առաջացել է այդ միտքը։
Վերջիններիս կողմից ընտրված գեղատեսիլ այս տեղանքը հատկապես սիրելի էր Անդրանիկի
համար։ Գյուղի բնակելի հատվածից մի փոքր հեռու, Խոսրովի արգելոց տանող ճանապարհի
մի գեղեցիկ անկյունում՝ Վեդի գետի հարևանությամբ գտնվող այս վայրում ուղիղ երեք
տարի առաջ քեֆ-ուրախության էին հավաքվել Անդրանիկի մտերիմներն ու ընկերները՝ նրան
բանակ ճանապարհելու առթիվ․․․
Պատրաստեց՝ Արփի Թագոյանը