Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

10 մայիս 2017 12:08

Իսրայելն էլ է ունեցել «ուղեղների արտահոսքի» խնդիր. Վարչապետը՝ հարեւանների հետ հարաբերությունների մասին

Իհարկե, լավ է, երբ երկիրը խնդիրներ չունի հարեւանների հետ, բայց դա չի նշանակում, որ եթե այդ պայմանը չի կատարվում, մենք պետք է ձեռքերը ծալած նստենք։ Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է Ավստրիական ռադիոյին տված հարցազրույցում:

«Մենք խաղաղություն ենք ուզում, բայց ոչ ամեն գնով, ոչ մեր անկախության ու ազգային արժանապատվության հաշվին։ Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, սակայն եթե հակառակ կողմը նման պատրաստակամություն չի ցուցաբերում, չեմ կարծում, որ մեր տնտեսության զարգացման համար այլընտանքներ չկան»,-ասել է նա ու հավելել. «Ես հաճախ բերում եմ Իսրայելի օրինակը, որը նույնպես բավականին շատ խնդիրներ ունի։ Խոսքն այն մասին չէ, որ պետք է հանգստանալ եւ չձգտել խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում։ Բայց ի՞նչ պետք է անենք, եթե բանակցային գործընկերը կառուցողական չէ։ Բնականաբար, պետք է զարգացնենք տնտեսությունը առկա սահմանափակումների պայմաններում»:

 

Դիտարկմանը, որ Իսրայելում չկա այսպիսի «ուղեղների արտահոսք», ինչպիսին Հայաստանում է, ՀՀ վարչապետն արձագանքել է. «Նրանք էլ են ունեցել նման խնդիր, սակայն պայմաններ են ստեղծել այն լուծելու համար։ Եթե դուք նայեք Իսրայելի կյանքի առաջին տարիներին՝ անկախություն ձեռք բերելուց հետո, ապա կտեսնեք, որ նրանք էլ նմանատիպ խնդիրներ են ունեցել»:

Ինչ վերաբերում է մոտ ապագայում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման հնարավորությանը, Կարեն Կարապետյանը նշել է. ««Մենք խաղաղություն ենք ուզում խելամիտ պայմաններով։ Մենք պատրաստ ենք կառուցողական լինել, սակայն չեմ կարող կանխատեսել, թե որքան արագ դա տեղի կունենա, քանի որ դա կախված չէ միայն մեզնից»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր