Տեսանյութ.Լարված իրավիճակ Երեւան-Սեւան մայրուղում. ճանապարհը փակ է          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի    

12 մայիս 2017 17:06

Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության. Ահարոն Ադիբեկյան

 «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի, այս ընթացքում անցկացված սոցիոլոգիական հարցումների մասին:
Ահարոն Ադիբեկյանը բացառեց հրաշքների հավանականությունը՝ նշելով, որ Երևանը կշարունակեն կառավարել քաղաքական երեք ուժեր՝ ՀՀԿ, «Ելք» դաշինք, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը. «Սոցիոլոգիական հարցումների արդյունքում կարող ենք ասել, որ առաջին տեղում լինելու է Տարոն Մարգարյանը, երկրորդ ուժը լինելու է Նիկոլ Փաշինյանը, և երրորդ տեղում՝ Զարուհի Փոստանջյանը»,- ասաց Ադիբեկյանը:

Բանախոսը նշեց, որ մայրաքաղաքում կա 750.000 իրական ընտրող, որոնցից ընտրություններին մասնակցելու է 375.000-ը: Ըստ սոցիոլոգի՝ ընտրողների ամենաքիչը 65 տոկոսն իր քվեն տալու է Տարոն Մարգարյանին, 23 տոկոսը՝ Փաշինյանին, իսկ 12 տոկոսը՝ Փոստանջյանին:
Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Ահարոն Ադիբեկյանն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի քարոզարշավն առավել գրագետ է կազմակերպված: Երևանի ներկայիս քաղաքապետի էլեկտորատը ներառում է հասարակության բոլոր խմբերը:

Բանախոսի խոսքով, որքան էլ զարմանալի է, բայց Զարուհի Փոստանջյանին կանայք չեն վստահում. «մի քանի հարցման արդյունքում պարզ դարձավ, որ տղամարդիկ ավելի են հավատում կանանց կարողություններին, քան կանայք իրենք»:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ կարևոր է պահպանել ընտրողի և ընտրվողի միջև սոցիալ-հոգեբանական դիստանցիան, ինչը չի նկատվում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավում. «Եթե նա քո մակարդակի վրա է, ապա հարգանք չունի, այս առումով Փաշինյանի քարոզարշավը նման է գյուղական ինքնագործունեության. մտնել բակերը, բարձրախոսով դիմել ընտրողներին: Ու սրան հակառակ՝ կարող ենք նշել Տարոն Մարգարյանի ելույթները, երբ բեմ է լինում, թիմը կանգնած է: Բեմն այդ դիստանցիայի գիծն է»,-նշեց բանախոսը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր