Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 մայիս 2017 14:47

Հինգ ռոմանտիկ կանոն, որոնց մասին չի կարելի մոռանալ երկարատեւ հարաբերությունների ժամանակ

 

Դուք գիտեք, թե ինչ է պետք անել՝ նոր զգացողությունների համար: Օրինակ,երբ ձեր զուգընկերը ձեզ համար ինչ-որ հաճելի բան է անում: 

Հենց երկարատեւ հարաբերությունները պահպանելու համար նոր զգացողությունների փնտրտուք է անհրաժեշտ:

 

 

Զբոսանքից առաջ

«Շատ ժամանակ է անցել, երբ մենք նման բան էինք անում»,- շատ տխուր խոսքեր են: Ցանկանում եք լինել քաղաքի նոր վայրերում, նոր ֆիլմ դիտե՞լ: Չկան կանոններ, որոնք կպնդեն, որ մի քանի տարվա ծանոթությունից կամ ամուսնությունից հետո պետք է դադարեք կիսվել այնպիսի բաներով, որոնք ձեզ դուր էին գալիս ժամանակին: Եվ, իհարկե, չկան կանոններ, որոնք ասում են, թե պետք է դադարել ժամանցի նոր ու հաճելի միջոցներ փնտրելուց:

Եղեք քաղաքավարի

«Նախկինում ես նրան ասում էի, որ ամեն ինչ կարգին է, երբ նա պոկում էր դուռը, հիմա ես նրան պարզապես ասում եմ, որ դա ինձ հաճելի չէ»: Եթե նրա թերություններն իսկապես վախեցնում են ձեզ, պետք չէ ձեւացնել, որ ամեն ինչ կարգին է: Եթե ձեզ հարկավոր է ինչ-որ բան ասել՝ ձեր դժգոհությունը ցույց տալու համար, փորձեք սիրալիր  խնդրել ձեր զուգընկերոջը, օրինակ, իր ստամոքսի հետ կապված խնդիրները շրջապատի համար  ավելի աննկատ դարձնի:

Սիրո մասին հաճելի բաներ ասել, երբ նա կողքիդ չէ

Նրանք, ովքեր ինչ-որ առումով չեն սիրել իրենց ընտրյալին, բայց շարունակել են համատեղ ապրել, երբեմն իրենց թույլ են տալիս ասել. «Մենք բավականին ժամանակ է, ինչ իրար հետ ենք, եւ ես կարող եմ ասել, ինչ ուզում եմ»:

Դուք, սակայն, իրավունք չունեք վատ խոսել մի մարդու մասին, ով հաշտվում է ձեր անվճռականության հետ միայն այն բանի համար, որ դուք նրա հետ ավելի երկար եք հանդիպում, քան  ուրիշի մեկի:

Նոր տպավորությունների փնտրտուք

Հարաբերությունների լավագույն փուլերից մեկն այն է, երբ միասին նոր տեղեր եք ուղեւորվում: Դա շատ գրավիչ է, երբ ձեր զուգընկերոջ հետ նոր, անգամ տարօրինակ զգացողություններ եք վերապրում: Իսկ համատեղ արկածներն ունակ են նոր կայծ բերել ձեր հարաբերություններում, որը հնարավոր չի ունենալ՝ կրկնելով միեւնույն գործողությունը:

Ցուցադրեք կապվածությունը

Չեմ կարող չպատմել այն տխուր պատմությունների մասին, որոնք հանգեցրել են զույգերի բաժանմանը: Այդպիսի պատմություններում զուգընկերները չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը տեսնի, թե ինչպես են իրենք իրար ձեռք բռնում,  փորձում խուսափել իրար դիպչելուց եւ փորձում են սահմանափակել համբույրները:

Դա առաջացնում է դանդաղ ցավ, որն ամբողջությամբ խժռում է նրանց երկուսին, քանի որ նրան չեն հասկանում, որ բաց են թողնում իրենց հարաբերությունների կարեւոր պահը: Տարիներ մի ծախսեք  նրա համար, որ ձեր զուգընկերոջը ցույց տաք ձեր կապվածությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր