Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 մայիս 2017 18:00

8 մթերք, որոնք կարելի է ուտել գիշերվա ժամերին

8 մթերք, որոնք  կարելի է ուտել գիշերվա ժամերին
 
Կան  մթերքներ, որոնք ոչ մի կերպ չեն կարող փչացնել ձեր կազմվածքը, եթե անգամ դրանք ուտեք գիշերային ժամերին:

Մեկ բաժակ մածուն քնելուց առաջ: Եթե քաղցած եք, մեկ բաժակ մածունը լավագույն լուծումն է: 100գ. յուղոտ մածունը 56 կիլոկալորիա է պարունակում, անյուղը՝ 30 կիլոկալորիա: Հետևաբար` գիշերը մեկ բաժակ մածունը կպարունակի համապատասխանաբար 140 կամ 75 Կկ:

Թուրինջ: Համեղ է, օգտակար և չի վերածվում ճարպի: Այն ունի այսպես կոչված կալորիականություն, այսինքն՝ օրգանիզմը թուրինջի մարսողության վրա ծախսում է նույնքան էներգիա, որքան կալորիականություն այն պարունակում է:

Մի կտոր թարմ արքայախնձոր: Դա իհարկե շքեղություն է, որը միշտ չէ, որ կարող է ձեռքի տակ լինել, սակայն հիանալիորեն հագեցնում է քաղցը և ունի ցածր կալորիականություն:

Խնձոր: Այստեղ կարևորը չպետք է չարաշահել: Խնձորը կարող է քաղց առաջացնել:

Չորացրած մրգեր: Հատկապես այն դեպքերում, երբ գիշերը քաղցր ուտելու ցանկություն եք ունենում, 2-3 կտոր չորացրած ծիրանը կամ սալորը կօգնեն ձեզ:

Ընկույզ: Իհարկե ընկույզն ունի բարձր կալորիականություն, սակայն քիչ քանակությամբ ուտելը կարող է հագեցնել քաղցը:

Մեկ բանան: Ճիշտ կլինի այն կտրատել և դանդաղ, առանց շտապելու ուտել կտոր առ կտոր: Քաղցը կնահանջի:

Եփած բանջարեղեն: Մի փոքրիկ ափսեով բանջարեղենը չի վնասի ձեր մարմնի կառուցվածքին:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր