Կատարեք այս գործընթացը քնելուց առաջ ու վերականգնեք մաշկի գեղեցկությունը
Տաք եղանակը այնքա էլ լավ չէ մաշկի համար, քանի որ մաշկը դառնում է չոր ու թառամած։ Տաք եղանակին մաշկը հատուկ խնամքի կարիք ունի։
Ամռանը մաշկը խնամելու այս միջոցը մաշկը կդարձնի թարմ, պայծառ ու շողացող։
Այս գործընթացը անհրաժեշտ է կատարել երեկոյան՝ քնելուց առաջ։
1. Մաշկը լվանալ, որի համար կարելի է օգտագործել վարդի ջրի մեջ թրջված բամբակ։
2. Տարայի մեջ լցնել 2 գդալ բրնձի այլուր, 3 թեյի գդալ վարունգի հյութ ու 1 պտղունց քրքում։ Լավ խառնել։
3. Խառնուրդը քսել մաշկին ու նրբորեն մերսել մոտ 5 րոպե՝ շրջանաձև շարժումներով։
4. Լվանալ մաշկը գոլ ջրով։
Մաշկին քսել փափկեցնող միջոց ու քնել, առավոտյան արդեն կնկատեք մաշկի դրական փոփոխությունը։