Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

19 մայիս 2017 18:35

Գիտնականներն ավելի երկար ապրելու նոր միջոց են հայտնաբերել

Մեծ ընտանիքները և ամուր սոցիալական կապերը պրիմատներին օգնում են ավելի երկար ապրել: Նման եզրահանգման են եկել Էքսետերի համալսարանի գիտնականները՝ 21 տարվա ընթացքում Պուերտո Ռիկոյում ուսումնասիրելով շուրջ հազար մակաք-ռեզուսների: Արդյունքը մասնագետների կարծիքով՝ կիրառելի Է նաև մարդու նկատմամբ: Հետազոտության մամուլի տեղակագիրը հրապարակված Է Phys.org կայքում:

Որպես պրիմատների մոտ սոցիալական կապերի քանակի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մերձավորների թիվը: Պարզվել Է, որ հարազատներից յուրաքանչյուրն առաջիկա տարում կենդանու մահվան հավանականությունը նվազեցրել Է 2,3 տոկոսով:

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալու, թե ինչպես են հնադարյան մարդիկ գոյակցել միմյանց հետ, եւ դա ազդել Է արդյոք նրանց կյանքի որակի վրա: Քանի որ սոցիալական կապերը նպաստում են երկարակեցությանը, Էվոլյուցիան կարող Էր, այդ կերպ, նպաստել նախնադարյան հասարակությունների զարգացմանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր