Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ․ «Իրավունք»          Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել․ «Իրավունք»       Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար    

22 մայիս 2017 11:15

Հրաշագործ դիմակ իդեալական մաշկ ունենալու համար

Մտածե՞լ եք բնական միջոցներով գեղեցիկ, հարթ և փայլուն մաշկ ունենալու մասին: Եթե այո, ապաի այս քրքումի դիմակը ձեզ համար է:
 
Ամենայն հավանականությամբ, լսել եք քրքումի և դրա օգտակար հատկանիշների մասին:
Սակայն չգիտեք, որ քրքումն ունի հզոր հակաօքսիդանտ, խոնավեցնող և հակատարիքային հատկանիշներ: Բացի այդ, այն պարզապես հրաշալի սնուցող միջոց է դեմքի մաշկի համար:

Քրքումը կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը՝ այսպիսով օգնելով յուղոտ մաշկ ունեցող մարդկանց:
Քրքումը լավացնում և վերականգնում է մաշկը:

Քրքումի դիմակ
Բաղադրությունը՝
1թ/գ քրքումի փոշի
1թ/գ յոգուրտ
1թ/գ մեղր

Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները դրեք տարայի մեջ և խառնեք այնքան, մինչև խիտ խյուսանման զանգված ստանաք:
Նախօրոք մաքրեք դեմքը լոսյոնով և դիմակը դրեք: Դիմակը 20-30 րոպե թողեք դեմքին, ապա լվացեք գոլ ջրով:
Շաբաթական առնվազն 3-4 անգամ օգտագործեք այս դիմակը՝ լավագույն արդյունքի հասնելու համար:
2 շաբաթ անց դեմքը կփափկի, կդառնա ավելի գեղեցիկ, և ձեր մաշկն ավելի երիտասարդ տեսք կունենա:
Ցուցում. Եթե ալերգիա ունեք բաղադրիչներից որևէ մեկի հանդեպ, ցանկալի է խուսափել այս դիմակից:
Անգամ ալերգիաներ չունենալու դեպքում ցանկալի է դիմակը փորձել մաշկի միայն մի փոքր հատվածում՝ ալերգիկ ցաներից և կարմրությունից խուսափելու նպատակով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր