Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

22 մայիս 2017 15:35

Ծառուկյանի թիկնազորի պետը դաժան ծեծի է ենթարկել « անմեղ հաճախորդներին»

  Ծառուկյանի թիկնազորի պետը դաժան ծեծի է ենթարկել  «  անմեղ հաճախորդներին»
Ուրբաթ գիշերը Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատանը միջադեպ է տեղի ունեցել, որին մասնակցել է նաեւ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը:
Armtimes.com-ի տեղեկություններով՝ միջադեպը ծագել է խաղատան երեք այցելուի ոչ սթափ լինելու պատճառով: Նրանք վեճի են բռնվել խաղատան աշխատակիցների հետ, որը վերաճել է ծեծկռտուքի: «Շանգրի Լա»-ի թիկնազորը հենց խաղատան բակում փորձել է կարգի հրավիրել «անկարգ հաճախորդներին»: Ականատեսների պատմածով՝ նրանց է միացել Էդուարդ Բաբայանը, ում ձեռքին զենք է նկատվել, որից հետո ծեծված երիտասարդներից մեկը փորձել է փախչել, սակայն խաղատան աշխատակիցները բռնել եւ Էդուարդի մոտ են բերել փախչել ցանկացողին, որից հետո ծեծը շարունակվել է: Որոշ տեղեկություններով՝ այդ անձանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից armtimes.com-ին խոստացան ստուգել լուրի իսկությունն ու ավելի ուշ տեղեկատվություն 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր