Ալիևը կանաչ լույս էր ստացել մեծ պետությունների կողմից. Վ. Սիսլյան
Նա նշեց, որ այս ընթացքում հետևել է ադրբեջանական, թուրքական մամուլին, հեռուստատեսությանը, որտեղ միշտ էլ հակահայկական, ատելություն առաջացնող քարոզ է նկատվում: Նա վրդովված է, որ եվրոպաներն ու ռուսաստանները լռում են այն վայրագությունների մասին, որ այս օրերին իրականացրեցին ադրբեջանցի հրոսակները, լռում են մեր 22 զինվորների մարմինների խոշտանգված լինելու փաստի մասին, մինչդեռ, եթե «Եվրոպայում մեկի մատը մի փուշ մտնի` մեծ բան կսարքեն»: Պարոն Սիսլյանը նշեց, որ քաղաքականապես ավելի համարձակ պետք է լինենք` հստակ դնենք, որ Արցախը հայ ժողովրդինն է, աշխարհից պահանջենք` ճանաչել Արցախի անկախությունը:
Խոսելով մեր բանակի մասին Վազգեն Սիսլյանը ասաց. «Ես ուզում եմ, որ զինվորները դիրքերի վրա իմանալով կենան: Դիմացը վայրենի թշնամի է, ոչ թե կանոնավոր բանակ: Զինվորներին մի քիչ ավելի շատ ուշադրություն է պետք դարձնել: Զինվորը հայ մարդ է, մեր զավակն է: Մեր ամեն մեկ զինվորը մեկ «Սմերչ» է»: Լիբանանահայ Վազգեն Սիսլյանը կարծում է, որ Սփյուռքի ամենամեծ օգնությունը հայրենիքին կլինի այն, որ սփյուռքահայերից գոնե մեկ միլիոն մարդ գա հայրենիքում ապրի: