Տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում. Գ. Իսագուլյան
Ապրիլի 26-ին Հայացք մամուլի ակումբի հյուրն էր ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը: Խոսելով քառորյա պատերազմից
Գառնիկ Իսագուլյանն ասաց, որ պատերազմական
օրերին ԼՂՀ իշխանությունները շատ ինտենսիվորեն են աշխատել: Նրա խոսքով, օրեր են եղել, որ Բակո Սահակյանն իր հետ հանդիպել է գիշերվա երկուսին, իսկ հրատապ դեպքերում, ԼՂՀ նախագահը նույնիսկ չի սպասել ծառայողական մեքենային ու ոտքով է նախագահական նստավայր գնացել՝ կարգադրություններ տալու համար. «Բոլոր այն պնդումները, որ ԼՂՀ իշխանությունները կամ ՊԲ-ն տեղյակ չեն եղել, որ ցանկացած պահի հնարավոր են տարբեր հարձակումներ, չեն համապատասխանում իրականությանը, դրանց մասին շատ լավ գիտեին ԼՂՀ իշխանությունները: Ես եղել եմ առաջին գծում, պետք էր տեսնել այն հերոսությունները, որ տարել են մեր շարքային զինվորները: Պետք էր ուղղակի տեսնել այդ տղաների աչքերում կրակը: Մենք մեր հաղթանակի համար նախ և առաջ պարտական ենք մեր այդ առաջին գծում կանգնած շարքային զինվորներին»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, թե հայկական կողմը տարածքներ է կորցրել, պարոն Իսագուլյանն ասաց. «Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տարածքներ չենք կորցրել, տարածքներ կորցրել ենք Աբովյան պողոտայում, Բաղրամյան, Մաշտոցի պողոտաներում»: