Այս պահին Ռուսաստանն օդային կապ չունի ԵՄ երկրների հետ, նույնը կպատահի նաև Հայաստանի հետ, եթե միանա ԵՄ-ին          Հայկական կողմը ըմբռնում է ցուցաբերել Վլադիմիր Պուտինի կողմից արտահայտած մտահոգությունների շուրջ       Ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ    

28 մայիս 2017 14:00

Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը. տեսանյութ

 Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի տեսաուղերձը. տեսանյութ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վահան Մարտիրոսյանից նամակ եմ ստացել մի երկու ժամ առաջ։ Ստորև ներկայացվող տեսանյութն է ուղարկել, որտեղ պնդում է, որ այսպես կոչված «խաղաղության պլատֆորմը» ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությունն է, որի հիմնական նպատակը խաբեությամբ Արցախի դեմ նոր պատերազմ սանձազերծելն ու հայկական հողերը գրավելն է։

Իհարկե, չէի ասի, թե Վ. Մարտիրոսյանը ինչ-որ բացահայտում է արել ինձ կամ քիչ թե շատ տրամաբանություն ունեցող ցանկացած հայի համար, բայց փաստ է, որ այս տեսանյութով նոր գործընթաց է սկսվել, որը՝ նախ կտպալի ադրբեջանական քարոզչամեքենայի կառուցած միֆը այլ պետություններում և երկրորդ, թույլ կտա հայկական կողմին ավելի լավ հասկանալ թշնամու ճամբարում մշակվող գործողությունների տրամաբանությունը։ Իհարկե, Վահանը կփորձի դա «թանկ ծախել» հայ հանրությանը, ինքն իրեն ներկայացնելով, որպես ադրբեջանցիների թիկունքում հաջողությունների հասած գործակալ, բայց դա կարևոր չէ։ Հիմա պարզապես անհրաժեշտ է ուշադիր հետևել գործընթացներին և հասնել նրան, որպեսզի Ադրբեջանի ևս մեկ հակահայկական ծրագիր իսպառ տապալվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր