Իսրայելական ԱԹՍ-ները, որոնք ոչնչացվել են իրանական ՀՕՊ համակարգերից, արձակվել են Ադրբեջանի կամ բռնազավթված Արցախի տարածքի՞ց          Ձեր երեխաների աչքերի մեջ ո՞նց եք նայում...Գնացեք սահմանների հարցը լուծեք.... առգրավում են փողոցային առևտրով զբաղվող քաղաքացիների ապրանքը       ՈՒրախ լուր՝ մանկապարտեզում երեխա ունեցողների համար    

29 մայիս 2017 10:30

Դեմքի դիմակ սպիներից, պզուկներից ու պիգմենտային լաքաներից ազատվելու համար

Դեմքի դիմակ սպիներից, պզուկներից ու պիգմենտային լաքաներից ազատվելու համարԴեմքի մաշկի հետ կապված խնդիրների՝ օրինակ պզուկների առաջացման դեպքում, մարդիկ անմիջապես տարբեր քսուքներ են փորձում օգտագործել դրանք բուժելու և «անհետացնելու» համար: Այս և շատ դեպքերում ժողովրդական միջոցները միշտ եղել և մնում են լավագույն բուժիչ տարբերակները, որոնք, իրականում, արդյունավետ են: Հետևյալ արդյունավետ միջոցը կպակասեցնի պզուկների քանակը, կազատի սպիներից և պիգմենտային լաքաներից:

Այս դիմակի կանոնավոր օգտագործումը մաշկին նոր թարմություն կհաղորդի, կդարձնի այն հարթ և փափուկ: Դիմակը օրգանական բաղադրիչներ ունի և միանգամայն դրականորեն է ազդում մաշկի վրա:

Դիմակի պատրաստման բաղադրիչներն են՝

  • 1 թեյի գդալ մեղր
  • ½ թեյի գդալ դարչինի փոշի
  • ½ թեյի գդալ մշկընկույզ (мускатный орех)
  • ½ թեյի գդալ կիտրոնի թարմ հյութ

Պատրաստման եղանակը.

Բոլոր բաղադրիչները խառնել այնպես, որպեսզի ստացվի համասեռ խիտ զանգված: Զգայուն մաշկ ունենալու դեպքում կարելի է բաղադրատոմսից բացառել կիտրոնի հյութը կամ մի փոքր մեղր ավելացնել: 

Հարկ է նշել, որ այս դիմակը խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ երակային հիվանդությունների դեպքում, օրինակ ռոզացեա(վարդագույն կորյակներ) հիվանդության առկայության դեպքում, քանի որ մեղրը լայնացնում է արյան անոթները: Նման դեպքերում մեղրը կարելի է փոխարինել կանաչ կամ սպիտակ կավով:

Օգտագործումը՝

Դիմակը անհրաժեշտ է քսել դեմքին(բացի աչքերի և շրթունքների շրջակայքի), թողնել 30 րոպե ներծծվի, այնուհետև լվանալ տաք ջրով:

Դեմքը չորանալու դեպքում անհրաժեշտ է խոնավեցնող քսուկ քսել մաշկի խոնավությունը պահպանելու համար: Պետք է հիշել, որ ծակծկոցի զգացողությունը անհետանում է մի քանի րոպեների ընթացքում:

healthyfoodhouse.com


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր