Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

29 մայիս 2017 19:20

Տղամարդուն լրջորեն հետաքրքրելու երեք կանոն

1. Քո կյանքն ու երջանկությունը չպետք է կախված լինեն տղամարդուց, նրա առկայությունից կամ բացակայությունից: Ստեղծիր քո կյանքը, քո երջանկությունը:
Եթե ուզում ես, որ ինչ-որ մեկը քեզ երջանիկ դարձնի, մոռացիր այդ մասին: Դա քո պարտավորությունն է: Ինչ-որ մեկը կարող է քեզ ավելի երջանիկ դարձնել, դառնալ բոնուս քո անձնական երջանկության համար: Քո խնդիրն է՝ լինել այնպիսի մարդ, որի հետ մյուսները ցանկանան լինել: Կարծում եք ինչ-որ մեկը կցանկանա՞ լինել խեղճուկրակ, ուշադրություն եւ օգնություն հայցող աղջկա կողքին: Եթե դու ուրախանում ես կյանքով, ապրում ես՝ ինչպես ցանկանում ես, չես բողոքում, այդպիսինների հետ շատերը կցանկանան ապրել:
2. Սիրիր եւ հարգիր քեզ. դա սեքսուալ է:
Երբ դու հարգում ես ինքդ քեզ, մյուսներին ցույց ես տալիս, որ դատարկ տարածություն չես, ձեզ ավելի շատ կհարգեն: Հարկավոր չէ փորձել ուրիշներից ավելի լավը լինել: Եղիր արժանապատիվ:
3. Դրական էներգիա ճառագիր:
Ինքնավստահ եղիր, տրամադրվիր դեպի դրականը, ու դա առանց խոսքերի էլ տեսանելի կլինի, ինչպես եւ հակառակը: Լավ հարաբերություններն ու անձնական կյանքն սկսվում են քեզնից: Խնդիրը քո մեջ է, այն էներգիայի, որը դու ուղարկում ես աշխարհին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր