Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով
Հրանտ Մելիք-Շահնազարյանը գտնում է, որ եթե բանակցությունները վերսկսվեն, դրանց պետք է մասնակցի նաև Արցախը: «Ադրբեջանը փորձում է չեզոքացնել 1994թ. հրադադարի պայմանագիրը, ինչը նրան չհաջողվեց: Դա խոսում է այն մասին, որ միջնորդները տեսնում են Արցախին որպես բանակցային կողմ և չեն ցանկանում, որ Արցախը քաղաքական գործոն չլինի: Հայկական կողմը հնարավորություն ստացավ նաև Ադրբեջանին որոշ բաներ պարտադրել, և այդ կետերից ինձ համար ամենակարևորը Ադրբեջանին որպես ագրեսոր ճանաչելու պահանջն է, այսինքն` միջազգային հանրությունը պետք է հստակ նշի, թե ով է եղել ռազմական գործողությունները վերսկսողը»:
Անդրադառնալով Արցախի անկախության ճանաչմանը նա նշեց, որ հայկական կողմը մինչ այսօր ամեն ինչ արել է բանակցային գործընթացը չվնասելու համար, և Արցախի ճանաչումը այդ նպատակով է մինչ օրս հետաձգվել: ՀրանտՄելիք-Շահնազարյանը կարծում է, որ Արցախի հնարավոր ճանաչումը չի սահմանափակվի ՀՀ-ով, վերջինիս օրինակին կհետևեն նաև այլ պետություններ. «Հայկական կողմն ամեն ինչ անում է, որ այդ ճանաչումն ինքնանպատակ չլինի և «շղթայական ռեակցիան» ապահովվի»: