Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

31 մայիս 2017 19:20

Դատարանի որոշումն ապօրինի է. Զարուհի Փոստանջյան

Դատարանի  որոշումն  ապօրինի է. Զարուհի Փոստանջյան ՀՀ Վարչական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, մերժել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի՝ Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները վիճարկելու պահանջով հայցը:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը  դատարանի այս որոշումը համարեց ապօրինի, նա նշեց, որ բողոքարկելու է դատարանի որոշումը, այդ թվում նաև միջազգային ատյաններում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ խնդրելով անվավեր համարել ՀՀ ԿԸՀ-ի Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ 21.05.2017 թվականի թիվ 271-Ա և Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 21.05.2017 թվականի 272-Ա որոշումները և, որպես անվավերության հետևանք, կիրառել Երևանի ավագանու նոր ընտրությունների նշանակումը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր