Վիոլա Ջուր ընկերության հերթական ապօրինությունը՝ այս անգամ թիրախում մարզադպրոցն է
Մեր երկրում ջրամատակարարման օպերատորնեը չեն դադարում պատուհաս դառնալ ազգաբնակչության գլխին:
Բազմաթիվ էին բողոքները նախկինում
ջրամատակարարման և ջրահեռացման օպերատորներ «Երևան ջուր», «Հայջրմուղ» ընկերություններից,
հիմա էլ նրանց ոչինչով չի զիջում 2017 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության խմելու
ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միասնական օպերատոր դարձած «Վիոլա Ջուր»
ընկերությունը:
Hayacq.com-ի տեղեկություններով,
այսօր «Վիոլա Ջուր» ընկերությունը, միտումնավոր, ջրազրկել է Շենգավիթ համայնքում
գտնվող Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցը, որտեղ սովորում և մարզվում
են ավելի քան 400՝ 5-ից-15տարեկան երեխաներ:
Hayacq.com-ը իսկությունը
ճշտելու համար, կապ հաստատեց Ռաֆայել Վահանյանի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի
տնտեսական գծով փոխտնօրեն Գագիկ Սարգսյանի հետ: Գագիկ Սարգսյանը հաստատեց, մեր տեղեկությունը
և մեզ հետ զրույցում նշեց, որ այսօր կեսօրից հետո դպրոցն ամբողջությամբ ջրազրկվել է,
ինչի արդյունքում խախտվել են սանիտարահիգենիկ պայմանները, որի պատճառով էլ այսօր մարզադպրոցում
դադարեցվել են պարապմունքները և երեխաներին ստիպված տուն են ուղարկել. «Այսօր, «Վիոլա
Ջուր» ընկերության՝ Սարգիս անունով ոմն ներկայացուցիչը, ջրաչափի ստուգման
պատրվակով, մեր դպրոցի հարակից 110 դպրոցի պահակին ստիպել է բացել դպրոցի և մարզադպրոցի
ընդհանուր կաթսայատունը և ջրազրկել է դպրոցն ամբողջությամբ: Այս ամենը կատարվել է ապօրինաբար,
խաբեության միջոցով, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, առանց տեղեկացնելու և բացատրություն
տալու: Այս ամենը զավեշտալի է, հատկապես, որ դպրոցը վաղը՝ հունիսի 1-ին երեխաների պաշտպանության
միջազգային օրը նախատեսել էր միջոցարումներ կազմակերպել դպրոցի սաների համար, ինչը
«Վիոլա Ջուր» ընկերությունը թեթև ձեռքով խափանվեց»: Գագիկ Սարգսյանը նաև ասաց, որ
իրենք առաջիկայում կտրամադրեն և կհանրայնացնեն փաստեր, որոնց մեջ կան լուրջ կոռուպցիոն
ռիսկեր պարունակով երևույթներ:
Ի դեպ, նշենք, որ այս մարզադպրոցի
տնօրենն է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային գրոսմայստեր, Երևանի պատվավոր
քաղաքացի Ռաֆայել Վահանյանը:
Արդեն պատկերացնել կարելի է թե այս
ընկերությունը, ի՞նչ չարիքներ կարող է գործել այլ տնտեսվարողների և հասարակ բնակիչների
համար: