Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

01 հուն 2017 12:50

Չինովնիկը չպետք է իրեն չափազանց կարևոր զգա. Կարեն Կարապետյան

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ մի շարք հավատարմագրված` պարենային ու ոչ պարենային արտադրանքի փորձարկման լաբորատորիաների նախնական մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են հայտագրված ոլորտներից դուրս ոչ ամբողջական ու հակասող փորձարկումների դեպքեր, որոնք լաբորատորիաների գործունեությունը դադարեցնելու կամ կասեցնելու հիմքեր են։


Վարչապետի կարծիքով՝ դեպքերը բարձրացնում են Հայաստանի շուկայում իրացվող պարենային և ոչ պարենային արտադրանքի վտանգավորության ռիսկերը, նաև բացասաբար են ազդում արտադրանքի վարկանիշի վրա։ Սա հաշվի առնելով՝ վարչապետը ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ։


«ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարին հանձնարարում եմ մեկամսյա ժամկետում փորձարկման լաբորատորիաների մասնակցությամբ կազմակերպել ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի միատեսակ կիրառման վերաբերյալ քննարկումներ, ձեռնարկել միջոցներ քննարկումների ընթացքում ի հայտ եկած կամ բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ»,- ասաց վարչապետը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր