Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին. Արամ Ա-ն արձագանքել է Էրդողանին          Մեր ժողովուրդը հզոր է իր հերոսական անցյալով և պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները       Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք    

03 հուն 2017 14:26

Տղամարդու սիրահարվածության նշանները

1. Նա սեռական հակում է զգում 

Սիրահարված տղամարդու հիմնական նշանը ցանկությունն է, սեռական հակումը: Եթե տղամարդը ցանկանում է այդ կնոջը, վերջինը հնարավորություն ունի նրա սիրած կինը դառնալու: Բայց դա դեռ երաշխիք չէ, որ նա իսկապես սիրահարված է: Քանի որ յուրաքանչյուր տղամարդ իր բնույթով ֆիզիկական մերձեցման մշտական ձգտման մեջ է:

Երբ տղամարդը նայում է կնոջը, գրեթե սքանավորում է նրան՝ որպես հնարավոր մերձեցման առարկա: Նրա ուղեղում, գիտակցությունից անկախ, հարց է առաջանում. արդյո՞ք նա անկողին կմտնի ինձ հետ: Եվ նրա հետագա վարքագիծը կարող է բխել հակառակ սեռի նկատմամբ այդ բնական հետաքրքրությունից: Տղամարդու մոտ արթնանում է որսորդը: Ընդ որում՝ որքան անմատչելի է որսը, այնքան ուժեղ է նրան տիրանալու ցանկությունը: Սեքսի միջոցով տղամարդն ինքնահաստատվում է: Դա համարվում է նրա տղամարդկային սկզբի ապացույցը: Բայց երբեմն դա կարող է նաեւ անինքնավստահությունը հաղթահարելու միջոց լինել. հասնելով ուզածին՝ հետաքրքրությունը նրա նկատմամբ մարում է: Նշանակում է՝ ցանկությունը ոչ միշտ է վկայում սիրո մասին:


2. Նրանք հոգեւոր մտերմություն են փնտրում

Նա փնտրում է ձեր ընկերակցությունը՝ զանգահարում է, գրում, սպասում է մուտքի մոտ, պատմում իր մասին, լսում է քեզ: Բոլոր հնարավոր միջոցներով փորձում է շփվել ձեզ հետ:


3. Հաճույքով ձեզ ներս է թողնում իր կյանք

Տղամարդիկ, ընդհանուր առմամբ, այնքան պահպանողական են, որ ինչ-որ մեկին իրենց տարածք ներս թողնելը համարվում է թանկագին ազատության նկատմամբ ոտնձգություն: Բայց եթե նա համառորեն ձեզ փորձում է տանել իր անձնական տարածք, սա արդեն սիրո ակնհայտ վկայություն է:


4. Նա պատրաստ է զոհողության

Նա ուրախ է փոխվել, գնալ զիջումների, համապատասխանեցնել իր ծրագրերը, կյանքը, ժամանակը ձեզ ու ձեզ հետ հարաբերություններին:


5. Նա ձգտում է հոգ տանել ձեր մասին

Ամեն ինչ մի տարեք դեպի նյութականը: Ոչ բոլոր տղամարդկանց է հաջողվում բավարարել կանացի տարբեր պահանջմունքները, հատկապես՝ մեր օրերում: Բայց գնահատեք դա անելու նրա ձգտումը: Նա փորձում է գոհացնել կնոջը: Եվ տխրում է, երբ չի ստացվում: Նա ուրախանում է, երբ կարողանում է ուրախացնել, զարմացնել, պաշտպանել ձեզ:


6. Նա ձեզ ցավ չի պատճառում

Դա նշանակում է, որ նա չի կարող ձեզ միտումնավոր ցավ պատճառել: Նա երբեք չի օգտագործի ձեզ, չի խաբի կամ փաստի առաջ կանգնեցնի: Սիրահարված տղամարդու համար դա պարզապես անհնարին է: Ակամա տահաճությունները, որոնք կարող են տարբեր հանգամանքներում լինել, հաշվի մեջ չեն: Խոսքը պաթոլոգիական կոպտության, հոգեբանական ճնշման մասին է, որոնք ավերում են ներաշխարհը, իսկ երբեմն՝ նաեւ մարմինը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր